Աստղային գեղեցկության գաղտնիքները. SPF-ն Էնն Հեթուեյի խնամքի անբաժանելի մաս

23:10   1 փետրվարի, 2023

Հոլիվուդյան աստղ Էնն Հեթուեյը միշտ ուշադրություն է գրավում իր նորաձեւ ոճով ու անհավանական արտաքինով։ 40-ամյա դերասանուհին շատ հաջող կարիերա ունի կինոարդյունաբերության բնագավառում եւ հայտնի է նրանով, որ միշտ հոգ է տանում իր առողջության, այդ թվում՝ մաշկի շատ խիստ խնամքի մասին։

Նրա մաշկի խնամքի առօրյա խնամքի ամենակարեւոր մասերից մեկը SPF արեւապաշտպան քսուքն է: Ինչպես ավելի վաղ նշել էր աստղը, մայրը նրան սովորեցրել է ամեն օր կիրառել «արեւապաշտպան քսուք՝ 30 պաշտպանիչ գործակցով»: «Ես նույնիսկ ինձ հետ հովանոց եմ վերցնում, երբ արեւի տակ եմ եւ օգտագործում եմ արեւայրուքի (կեղծ) սփրեյ, եթե պետք է այն երեւա», - ավելի վաղ նա ասել է Sun-ին տված հարցազրույցում։

Թեեւ հայտնի չէ, թե որ ապրանքանիշի արեւապաշտպան քսուք է օգտագործում Հեթուեյը, ասեկոսեներ են պտտվում, որ նա օգտագործում է La Roche-Posay: Նրա գեղեցկուհի մաշկաբան Սու-Մանը Net-a-Porter-ին նաեւ պատմել է, որ օգտագործում է Dr. Barbara Sturm ապրանքանիշի շիճուկը։

«Մաշկի գույնը բացացնելու եւ այն երիտասարդացնելու համար օգտագործեք շերտազատող միջոց՝ մաշկի մահացած բջիջները հեռացնելու համար, քսեք տոնիկ եւ շիճուկ, նախքան այն փակեք խոնավեցնող կտորե դիմակով», - խորհուրդ է տալիս Սու-Մանը՝ նշելով, որ աչքերի քսուքն ու խոնավեցնող միջոցը մաշկի խնամքի հաջորդ քայլերն են։

Էննը նաեւ դիմակներ է օգտագործում՝ փայլուն տեսք ունենալու եւ այտուցը նվազեցնելու համար: Նա օգտագործում է Chantecaille Bio Lifting Mask-ը:



© NEWS.am STYLE