Մանկապղծության մեղադրանքներից հետո․ Balenciaga-ն դարձել է Երեխաների ազգային դաշինքի գործընկերը

10:14   9 փետրվարի, 2023

Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տունը պաշտոնապես հայտարարվել է Երեխաների ազգային դաշինքի (NCA) գործընկեր։ Այս մասին հաղորդվում է բրենդի սոցիալական ցանցերում։

View this post on Instagram

A post shared by Balenciaga  (@balenciaga)

«Balenciaga-ն եւ Kering հիմնադրամը հայտարարում են Երեխաների ազգային դաշինքի հետ եռամյա ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակներում Balenciaga-ի աջակցությունը NCA-ին թույլ կտա վերապատրաստել մանկապղծության ենթարկված երեխաների հետ աշխատող շուրջ 2000 մասնագետների եւ մասնագիտացված հոգեբանական աջակցություն ցուցաբերել մոտ 55000 երեխայի», - ասվում է նորաձեւության տան հայրատարաության մեջ:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ համագործակցությունը կհեշտացնի բռնություն վերապրած երեխաների համար դաշինքի բժշկական օգնությունից օգտվելը, հնարավորություն կտա մեծահասակներին կրթել երեխաներին մանկապղծությունից պաշտպանվելու եւ հանրությանն այս խնդրի մասին տեղեկացնելու հարցերում:

Գործընկերային ծրագիրը մեկնարկել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա վերջին, Balenciaga-ին մեղադրել են մանկապղծությունը խթանելու մեջ։ Այս ամենը տեղի է ունեցել գովազդային արշավի պատճառով, որում նկարահանվել են երեխաներ՝ ձեռքներին ԲԴՍՄ հանդերձանքով արջուկ փափուկ խաղալիքներ։



© NEWS.am STYLE