«Սիրում եմ քեզ» արտահայտությունը շատ քիչ եմ ասում․ դա միշտ ապացուցում եմ գործով»․ վալենտինյան բլից՝ Ծովինար Մարտիրոսյանի հետ (ֆոտո)

00:15   14 փետրվարի, 2023

Դերասաններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ու ներդաշնակ ամուսիններից են։ Նրանց սերն ունի տարիների փորձություն ու կոփվածություն․ նրանք միասին են հաղթահարում ցանկացած ճգնաժամ, իսկ գաղտնիքն, ըստ Ծովինարի, ցանկացած խնդրի խելամիտ, մտածված որոշում ցուցաբերելն է։

NEWS.am STYLE-ը Վալենտինի օրը սկսում է դերասանուհու հետ «սիրառատ» բլիցով։ 

328123854_580748827292764_8493775756716490407_n.jpg (23 KB)

Սիրո մասին շատ կարծրատիպեր կան. ոմանք ասում են՝ սերն ամուսնությունից առաջ ավելի ուժգին է, ոմանք՝ հակառակը. Ձեր զույգի դեպքում ինչպե՞ս է գործում այս «օրենքը»:

Չգիտեմ՝ ամուսնությունից առաջ, թե հետո է սերն ավելի ուժգին, բայց այն ինձ համար շատ կարեւոր գործոն է։ Կարող եմ ասել, որ սերը հենց ինքը՝ օրենք է։

Ձեր ընտանիքում նշվո՞ւմ են սիրո տոները։

Այո, մեր ընտանիքում նշվում են բոլոր սիրո տոները։ Առհաարակ, մենք բոլոր տոներն ենք նշում միասին։ 

271893675_4689830057797137_8413898500560283603_n.jpg (57 KB)

Երեւի չկան հարաբերություններ առանց դժվարությունների. ձեր սերն այս տարիների ընթացքում փորձությունների բախվե՞լ է. ո՞րն է դժվարությունները հաղթահարելու ձեր բանաձեւը:

Չեմ ճանաչում մեկին, ով դժվարություններ չի ունենում հարաբերություններում։ Իհարկե, մենք էլ ենք ունեցել դժվարություններ, բայց որքան մեծանում ես, որքան խելամիտ դառնում, այնքան ավելի հեշտ ես գտնում դրանք հաղթահարելու ձեւերը։ Ի դեպ, ասեմ՝ դա այդքան էլ դժվար չէ։ 

Սիրո մասին կա՞ մի ֆիլմ, որն ասոցացնում եք ձեր պատմության հետ:

Ճիշտն ասած՝ չեմ սիրում կյանքն ասոցացնել ֆիլմերի հետ, կամ պատմել ինչ-որ պատմություններ, քանի որ կարծում եմ՝ դրանք պետք չէ հանրայնացնել։ 

Ի՞նչ գույնի հետ եք ասոցացնում սերը:

Սերը շատ գույներ ունի՝ սեւ, սպիտակ, նարնջագույն, կարմիր․․․ Այն շատ-շատ գունավոր է։

11312646_713408478782718_5800518158392676693_o.jpg (59 KB)

Սիրո լավագույն դրսեւորումն՝ ըստ Ձեզ:

Ես շատ քիչ եմ ասում՝ «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը․ դա միշտ ապացուցում եմ գործով եւ վերաբերմունքով։ 

Եթե չլիներ սերը…

․․․Չէին լինի աշխարհն ու մարդկությունը։ 

Ձեր մաղթանքը՝ սիրահարներին:

Բոլոր սիրահարներին մաղթում եմ, որ միշտ սիրահարված լինեն։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ծովինար Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE