Հյուսքերը նորաձեության մեջ եղել են, կան ու տարեցտարի ավելի թրենդային են դառնում: Այս սանրվածքը թույլ է տալիս, որ ոչ միայն հարմարավետ լինես, այլեւ ունենաս գեղեցիկ ու ոճային տեսք՝ օրվա ցանկացած ժամի ու եղանակի:
Ամենահասարակ տեսակից մինչեւ աֆրիկյան հյուսքեր՝ այսօր թե մեր կողքի անցորդներին, թե շոու-բիզնեի ներկայացուցիչներին կարելի է տեսնել այս թրենդի տարբեր լուծումներով:
Օրերս դերասանուհի Վիկտորյա Սահակյանը լուսանկարներ տեղադրեց՝ ցուցադրելով իր սանրվածքը: Դերասանուհին նախընտրել էր բարձր պոչիկով հավաքված հյուսքը:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային եւս հաճախ կտեսնեք հյուսքերով: Երգչուհին, կարծես, նախապատվությունը տալիս է երկու հյուսքին, երբեմն էլ՝ էպատաժային տարբերակներին:
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն, օրինակ, նախընտրել է, ահա, այսպիսի նորաձեւ տարբերակ:
Իսկ D’Litte-ը, կարծես, առհասարակ, հյուսքերի մեծ սիրահար է: Նրա ինստագրամյան էջում շատ քիչ լուսանկարներ կգտնեք, որտեղ երգչուհին այլ սանրվածքներով է:
Հայազգի հայտնի մոդել Ռուբինա Խանզադյանն օրերս եւս ցուցադրեց իր հյուսքերը: Կիպ հավաքված սանրվածքն ավելի է ընդգծել մոդելի արտահայտիչ դիմագծերը: