«Տան 5 կանոն» Մադոննայից

22:17   20 մարտի, 2023

Մադոննան բացահայտել է տան հինգ կանոնները։ Instagram-ի իր վերջին գրառման մեջ 64-ամյա երգչուհին ցուցադրել է հինգ պարզ տնային կանոններով պաստառ, որոնց նա ցանկանում է, որպեսզի տանը բոլոր անդամները հետեւեն:

мадонна.jpg (391 KB)

Փոփ թագուհու կարճ ցուցակում ներառված են պարզ ճշմարտություններ՝ «ժպտացեք», «երջանիկ եղեք» եւ «լսեք ուրիշներին»։ Կանոնների ցանկում ներառված են նաեւ «լավ խոսելու» եւ «բավարարվել ունեցածով» պահանջները։

Հիթմեյքեր Material Girl-ն, որն այժմ հանդիպում է բռնցքամարտի 29-ամյա մարզիչ Ջոշ Պոպերի հետ, իր համաշխարհային շրջագայությունից առաջ կիսվել է կանոններով:

Մադոննան չորս դուստրերի եւ երկու տղաների մայր է։ 26-ամյա դուստր Լուրդ Լեոնը ծնվել է Կառլոս Լեոնի հետ հարաբերությունների ընթացքում, 22-ամյա Ռոկո Ռիչին՝ նախկին ամուսին՝ ռեժիսոր Գայ Ռիչիից է։

мадонна1.jpg (555 KB)

Ավելի ուշ Մադոննան որդեգրել է 17-ամյա Դեւիդ Բանդային եւ երեք դուստրերին՝ Մերսի Ջեյմսին, ինչպես նաեւ երկվորյակներ Ստելլային եւ Էսթեր Չիչոնին։



© NEWS.am STYLE