«Շրջափակումը շարունակվում է․ Ադրբեջանի նախագահը սպառնում է հայերին պատերազմով, բայց աշխարհը դեռ լուռ է»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյան

11:34   21 մարտի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանը չի դադարում աշխարհին պատմել այն փորձությությունների մասին, որոնց միջով ամիսներ շարունակ անցնում են Արցախում ապրող 120 հազար անմեղ հայերը։ Օրկյանը, պարբերաբար, հոլովակներ է ներկայացնում ինստագրամյան իր էջում՝ բարձրաձայնելով ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման մասին եւ քննադատելով աշխարհին անտարբերության համար։ Այս անգամ հումորիստն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

 

«Ադրբեջանի նախագահը սպառնում է հայերին պատերազմով, բայց աշխարհը դեռ լուռ է մնում։ Մի մարդ սպառնալիք է հազարավոր մարդկանց կյանքերի համար, ճիշտ Հիթլերի նման, բայց աշխարհում, կարծես, ոչ ոք չունի իշխանություն, որպեսզի վերջ դնի նրա պատերազմական հանցագործություններին եւ ցեղասպանության սպառնալիքներին։ Շրջափակումը շարունակվում է․․․ Իսկ միակ բանը, որը հետաքրքրում է աշխարհի կառավարություններին, թե ինչպիսի տեսք կունենան նրանք, եթե մի բան անեն, որից ոչինչ չունենան։ 

Հայերը շարունակում են վեր հառնել ածուխից եւ այս քայքայված վիճակից՝ թշնամիներին հաղթելով արծաթե եւ ոսկե մեդալներով`միեւնույն ժամանակ այսպիսի դժբախտությունների հանդեպ հարգանք ցուցաբերելով։ Մինչդեռ թշնամին այնքան անհարգալից է, որ կարող է ազգային հեռուստատեսությամբ սպառնալ իր հակառակորդին՝ եւս մեկ անգամ հաստատելով իր՝ բարբարոս լինելը։ Ե՞րբ է աշխարհն արթնանալու ու հասկանալու, որ Ադրբեջանի միակ ցանկությունը հայերին այս մոլորակից ոչնչացնելն է»,-տեսանյութում ասում է Օրկյանը։ 

Շոումենի հետեւորդները շնորհակալություն են հայտներ նրան, որ մարդկանց ժպիտ պարգեւելուց զատ՝ նա չի մոռանում նաեւ բարձրաձայնել կարեւորագույն խնդիրների մասին։  



© NEWS.am STYLE