Գարի Քյոսայանի եւ իր ջազ քառյակի համերգն ու նոր՝ «Արմենիա» ձայնասկավառակի շնորհանդեսը՝ ապրիլի 15-ին

10:20   8 ապրիլի, 2023

Ապրիլի 15 ին` ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Գարի Քյոսայանի եւ իր ջազ քառյակի համերգը։ Այդ օրը կկայանա նաեւ «Արմենիա» ձայնասկավառակի շնորհանդեսը։ 

Համերգային ծրագրում հնչելու են Գարի Քյոսայանի հեղինակային նոր եւ սիրված ջազային ստեղծագործությունները, երաժիշտի հեղինակային երգերը եւ «Լույս» երգի պրեմիերան, որը առաջին անգամ կհնչի Իրինա Զաքյանի եւ «Արեւիկ» երգչախմբի մասնակցությամբ։

1680786094875.png (773 KB)

Համերգին ելույթ կունանա նաեւ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը։

«Արմենիա» ձայնասկավառակը պարունակում է 7 նոր ստեղծագործություն, որոնք գրվել են վերջին տարիներին։ Ձայնագրությանը մասնակցել են  ջազի տաղանդավոր վարպետներ Հենրի Ֆրանկլինը, Լուիս Վան Թեյլորը եւ Վիլլի Ջոնսը։

1680786721468.JPG (97 KB)

Քյոսայանը հավելեց, որ սկավառակի շուրջ շատ մանրամասն է աշխատել, եւ այն, իսկապես, հրաշալի նվեր է իր հանդիսատեսի եւ ջազի սիրահարների համար։

1680786721456.jpg (168 KB)



© NEWS.am STYLE