Գեւ Օրկյանը պարզաբանել է հայերի միասնականության պակասի մասին իր կարծիքը (վիդեո)

19:10   20 ապրիլի, 2023

Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն անդրադարձել է օրերս թողարկած իր տեսանյութին, որտեղ անդրադարձել էր հայերի միասնականության խնդրին։ «Մենք՝ հայերս, միավորվելու հետ, կարծես, սեր չունենք։ Ամեն մեկն ասում է՝ ես աջ թեւից եմ, կամ ձախ թեւից եմ, ես այս եմ, ես այն եմ․․․ Մի խոսքով՝ միավորվելու մեծ խնդիր ունենք։ Բայց եթե միավորվենք, շատ բան կփոխվի, եւ չենք ունենա այն վախը, որն ունենք հիմա․․․ Հաղթելու համար պետք է միավորվենք»,-ասել էր շոումենը։ 

Օրկյանը նշում է, որ հրապարակումից հետո շատ նամակներ է ստացել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ովքեր հետաքրքրվել են՝ ինչ է նկատի ունեցել ինքը, եւ ինչպես պետք է հասնել  միասնականության։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Կցանկանայի շարունակել հայերի միասնականության մասին թեման, քանի որ ամբողջ աշխարհի հայերից շատ նամակներ եմ ստանում, որտեղ ասվում է, որ ես բարձրացնում եմ այդ թեման, բայց ինչպե՞ս պետք է դա անենք։ Կարծում եմ՝ իրականում ամեն բան շատ ավելի պարզ է։ Պարզապես, դադարեք քննադատելը։ Այս է պատասխանը»,-Instagram-ում հրապարակած իր նոր տեսանյութում ասում է Օրկյանը,-«Մենք մի սովորություն ունենք․ մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք, եւ երբ կարիք է լինում որեւէ մեկին աջակցելու, մենք այնքան ենք ցանկանում մեր կարծիքն արտահայտել, որ, փաստացի, մոռանում ենք միմյանց աջակցելու մասին։ Մինչդեռ, այնքան բաներ են կատարվում աշխարհում, մասնավորապես, Հայաստանում, իսկ մենք շարունակում ենք խոսել՝ նա սխալ է, սա սխալ է․․․ Բայց ոչ ոք չի ասում, որ կարեւոր է մեր ինքնությունը չկորցնելը․ մենք այնքան բան կարող ենք կորցնել։ Մենք, որպես ազգ, նոսրացել ենք, կարեւորը չենք կարողանում զատել անկարեւորից։ Կարծում եմ՝ եթե մի կողմ դնենք մեր կարծիքը եւ ընդգծենք այն հասկացությունը, որ մենք հայ ենք, եւ դադարենք միմյանց դատելը, կյանքում ավելի շատ բանի կհասնենք»,-հավելել է նա։ 



© NEWS.am STYLE