«Հատուկ դասարան»-ից Էվելինա Շահիրյանին սիրելին անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել (վիդեո)

10:00   7 մայիսի, 2023

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն անակնկալ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ դերասանուհի Էվելինա Շահիրյանին: Նրանք միասին երեկ՝ մայիսի 6-ին, եղել են «Լավ Էլի» բենդի համերգին, երբ ռեժիսորը բարձրացել է բեմ ու առաջարկություն արել սիրելիին:

@newsam_style

«Հատուկ դասարան»-ի դերասանուհի Էվելինա Շահիրյանին սիրելին անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել: Տեսանյութը՝ Օվսիի (Օվսաննա Խաչատրյան) ինստագրամյան էջից

♬ original sound - News.am Style

Էվելինան հուզվել է, եւ, իհարկե, դրական պատասխան տվել: «Ես ասացի՝ այո»,-ինստագրամյան էջի Story բաժնում գրել է դերասանուհին՝ ցուցադրելով նաեւ նշանադրության մատանին:

344287983_188542087429583_4697738728038126648_n.jpg (75 KB)

Էվելինա Շահիրյանը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Հատուկ դասարան» հեռուստասերիալից: Հովհաննեսը, ի դեպ, նույն սերիալի ռեժիսորն է: Հավելենք, որ Էվելինան Հայաստանի վաստակավոր արտիստ, հայտնի դերասանուհի Էվելինա Շահիրյանի թոռնուհին է:

Տեսանյութը՝ Օվսիի (Օվսաննա Խաչատրյան) ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE