Բրյունետը բեմ է բարձրացել բեժ կոստյումով՝ կոպիտ քուղակապերով եւ կողային ներդիրներով՝ շլեյֆի տեսքով: Բրյունետի կերպարը լրացնում էին բեժ բոտֆորտները, ինչպես նաեւ սանրվածքը։
Երգչուհին հաջողությամբ հաղթահարել է երգի կտրուկ անցումները լիրիկական կատարումից ռեչիտատիվ՝ ստեղծագործությունը կատարելով անթերի։ Կոմպոզիցիայի կեսերին հնչեց երգի նոր մշակումը՝ բասերի ավելացումով, որի ժամանակ Բրյունետը դինամիկ պար կատարեց։ Այնուհետեւ Հայաստանի ներկայացուցիչը երգել է կրկներգը, որին հաջորդեց երգի հայերեն մասը. հիանալի տակտիկական քայլ՝ «հեռանալով գագաթնակետին»՝ թողնելով հանդիսատեսին երգի ամենաուժեղ մասով տպավորված:
Հիշեցնենք, որ YouTube-ում կոմպոզիցիան արդեն հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում, իսկ կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում երգչուհին ետեւում է թողել Ադրբեջանին, Մալթային, Լատվիային, Իռլանդիային եւ Նիդեռլանդներին։
Ռեգինա Մելիքյան