«Հայաստանի ձայն»-ի եզրափակչի մասնակիցները որոշված են. Վալերա Մայրումյանը ցնցեց իր ելույթով

15:01   16 դեկտեմբերի, 2013

«Հայաստանի ձայն» շոուի եզրափակչի մասնակիցների անունները հստակեցված են: Նրանք են՝ Արեւիկ Գրիգորյանը, Սյուզի Սիրականյանը, Աննա Խանչալյանը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինե Մանգասարյանը, Մանե Սարգսյանը, Վիգեն Ահարոնյանը եւ Վալերա Մայրումյանը:

Յուրաքանչյուր մարզչի թիմից մասնակիցների եռյակից SMS քվեարկության միջոցով հեռուստադիտողն ընտրել է մեկ մասնակցի, եւս մեկին «փրկեց» մարզիչը: Այս կերպ, եզրափակչում լավագույնին ընտրելու ենք 8 հոգուց: Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները, անկասկած, արժանի էին, սակայն եթե ինձ հարցնեն, թե երեկոյի ելույթներից ո՞րը մնաց ձեր հիշողության մեջ, առավոտյան արթնանալուց հետո «Ձայն»-ի մասին մտածելիս ո՞ր երգը մտաբերեցիք՝ ես վստահաբար կասեի. Վալերա Մայրումյան՝ Billie Jean հիթի կատարմամբ: Վալերան պարզապես ցնցեց ե՛ւ կատարողական տեխնիկայով, ե՛ւ արտիստիզմով, եւ, ամենակարեւորը, ինչը մասնակիցներից ոմանց մոտ բացակայում է, իր անհատականությամբ: Նախագծի հենց սկզբից Վալերա Մայրումյանն իր Jamiroquai ոճով վառ կերպով առանձնանում էր մյուսներից: Դեռ հայտնի չէ, ի՞նչ է սպասվում նրան այս նախագծում, բայց այս տղան հեռուն կգնա: Հարգանքնե՛րս, Հայկո, ճիշտ ընտրություն ես կատարել:



© NEWS.am STYLE