«Ես գիրացել եմ, բայց գոնե հիմա հետույք ունեմ». Բրիթնի Սփիրսը գիրացել է

21:20   5 հունիսի, 2023

Բրիթնի Սփիրսը պարծեցել է շոու-բիզնեսի համար անսովոր բանով՝ քաշի ավելացում: 41-ամյա երգչուհին, ով վերջերս համաձայնել է թույլ տալ իր որդիներին հոր՝ Քևին Ֆեդերլայնի հետ տեղափոխվել Հավայան կղզիներ, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պարում է բիկինիով եւ կարճ տոպով։

бр.jpg (44 KB)

«Ես գիրացել եմ,- տեսանյութին կից գրել է նա իսպաներեն,- բայց գոնե հիմա հետույք ունեմ եւ կարող եմ ամբողջ օրը շարժել այն»:

бр1.jpg (44 KB)

Հիթմեյքերն, ով նախկինի պես մարզված կազմվածք ուներ, պտտվում էր իր ընդարձակ տան սալիկապատ հատակին՝ Ջենեթ Ջեքսոնի «All Nite» (Don't Stop) երգի հնչյունների ներքո՝ երբեմն ապտակելով իր հետույքին։



© NEWS.am STYLE