Լուսինե Թովմասյանն այս Ամանորը կդիմավորի նոր ընտանիքում

11:31   18 դեկտեմբերի, 2013

NEWS.am STYLE-ը շարունակում է Ամանորին նվիրված տոնական շարքը: Ամանորյա զգեստի, տոնական սեղանի մասին այս անգամ զրուցել ենք Լուսինե Թովմասյանի հետ:

Մեզ հետ զրույցում գեղեցկուհին ասաց, որ ամեն տարի պարտադիր Նոր տարին նշել է տանը՝ ընտանիքի հետ, իսկ այս տարի արդեն նոր ընտանիքում է նշելու:


Լուսինեն նշեց, որ այս Նոր տարին, հավանաբար, կնշեն ոչ թե տանը, այլ դրսում:

Խոսելով տոնական զգեստի մասին` նա նշեց, որ դեռ չի ընտրել այն: Մեր հարցին, թե ունի՞, արդյոք, նախընտրած գույն՝ հաշվի առնելով տարվա գույները, Լուսինե Թովմասյանը, մեր լրագրողից ճշտելով, որ դրանք կանաչն ու կապույտն են, ասաց. «Շատ սիրում եմ այդ գույները, ինչո՞ւ ոչ, միգուցե դրանցից մեկն ընտրեմ»:


Ինչ վերաբերում է Ամանորյա սեղանի սիրելի ուտեստներին. Լուսինեի խոսքով, ամեն տարի իրենց տոնական սեղանին միշտ մայրիկի պատրաստած թփով տոլման է լինում, իսկ եթե ժամանակ ունենում է, օգնում է մայրիկին:



© NEWS.am STYLE