«Արեւահարվեցի, թունավորվեցի, 3 անգամ ընկա ջախջախվեցի»․ Իննա Խոջամիրյանը՝ Եգիպտոսում անցկացրած հանգստի մասին (վիդեո)

12:15   9 հունիսի, 2023

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը վերադարձել է Եգիպտոսից, որտեղ մեկնել էր 4-օրյա հանգստի։ Իննան ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է հանգստյան տեսարանով ու պատմել եգիպտական արկածների մասին։

«4 օր ունեի աշխարհից կտրվելու համար։ Ես այդ 4 օրն օգտագործեցի լավագույնս՝ արեւահարվեցի, թունավորվեցի, 3 անգամ ընկա ջախջախվեցի, կապտեցի, վայելեցի, ուրախացա, հուզվեցի․․․ Անցնում ենք առաջ»,-կատակել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Khojamiryan (@inna_khojamiryan)

Նրա հրապարակման ներքո շատերն են գրել Իննայի գեղեցիկ տեսքի մասին․ «Նախանձելի մարմին ունեք։ Ասես մոդել լինեք»,-մեկնաբանել է հետեւորդներից մեկը։

Նազենի Հովհաննիսյանը եւս կիսվել է մեկնաբանությամբ՝ նշելով, որ Իննայի թվարկածներից մի քանիսին ինքն ականատես է եղել,-«Բայց կարեւորն այս անգամ անցավ առանց խեղդվելու»,-հավելել է Նազենին։

348382282_6925597737452341_1561159645156602448_n.jpg (111 KB)

Հիշեցնենք, որ Իննան օրերս կիսվել էր լուսանկարով, որից պարզ էր դառնում, որ Եգիպտեսում ինքն ու Գոշը պատահական հանդիպել էին Նազենի Հովհաննիսյանին եւ Սոֆի Մխեյանին, որոնք եւս հանգիստն էին վայելում Շարմ Էլ-Շեյխում։



© NEWS.am STYLE