Balmain Resort 2024 հավաքածու՝ շքեղ էլեգանտություն

19:30   12 հունիսի, 2023

Balmain Resort 2024 հավաքածուի միջոցով դիզայներ Օլիվյե Ռոուստինգը նոր ուղիներ է բացահայտում՝ հիմնվելով նորաձեւության տան ժառանգության ուսումնասիրության վրա:

bl.jpg (116 KB)

bl1.jpg (68 KB)

Դրանք կարող են լինել «Մադամ Ջոլիի» բաճկոնները՝ կլորացված ուսերով եւ կոնաձև գոտկատեղով, կամ կարմիր, կապույտ եւ անանուխի գույների տպավորիչ համադրություններով: Կամ ընձառյուծի պրինտով ժակարդ՝ լյուրեքսով։ Կամ էլ՝ 50-70-ական թվականներից ոգեշնչված գլխարկներ, որոնք ներկայացված են այստեղ իրենց ավանդական չափսերով: Գուցե դա լինի կաշվե վերնաշապիկ, կամ այնպիսի դետալներ, ինչպիսիք են արխիվային ասեղնագործությունը կամ բյուրեղյա բրոշը, որոնք վերածվում ոն մի ամբողջական զգեստի:

bl2.jpg (66 KB)

bl3.jpg (65 KB)

bl4.jpg (72 KB)

Հետհամաճարակային կյանքը կտրուկ փոփոխություններ է բերել, նշել է դիզայները։ «Շքեղությունն ու հարմարավետությունը յուրաքանչյուր տասնամյակ նոր իմաստ են ստանում, եւ այսօր ամեն ինչ նորից փոխվել է»,-նկատել է նա: «Covid-ի ժամանակ դա տնային հագուստն էր: Հիմա մարդիկ ցանկանում են ավելի յուրահատուկ իրեր կրել»։ Երբ արդեն ունես միլիոնավոր մարզաշապիկներ, հատուկ բաճկոնն ունի նոր գրավչություն, որը Ռուսթենը համեմատում է արվեստի գործի հետ:

bl5.jpg (50 KB)

bl6.jpg (84 KB)

bl7.jpg (69 KB)

«Եթե դա ձեր ԴՆԹ-ի մաս չէ, ապա իմաստ չկա ցատկել նույն ավտոբուսի մեջ»,-ասել է նա: Սա վերաբերում է նաեւ տղամարդկանց։ Տղամարդկանց զգեստապահարանից մեկ դար փոխառելուց հետո կանացի հագուստն այժմ վերադարձնում է պարտքը: «Դա ցույց է տալիս, որ մարդկության ծածկագրերը փոխվում են»,-նշել է դիզայները:

bl8.jpg (85 KB)

Նրա մաքսիմալիստական ​​ալիքի երկրպագուները հիացած կլինեն դիզայների կողմից մինչ օրս ստեղծված ամենավառ հավաքածուներից մեկով:

bl9.jpg (71 KB)

Վերցնենք, օրինակ, Balmain-ի հատուկ կտրվածք ունեցող գոտկատեղով բաճկոններից մեկը, որն այժմ վերափոխված է աստղերով եւ գծերով՝ բյուրեղյա ծոպերի տեսքով:

bl10.jpg (130 KB)

bl14.jpg (72 KB)

Կովբոյական լեքսիկոնից փոխառված դեկորատիվ զարդարանքը լրացված է բաճկոնների, կիպ զգեստների կամ տաբատների վրա շքեղ ասեղնագործությամբ: Բեժ եւ սեւ լաքապատ կաշվե բաճկոնը համեմատաբար թեթեւ ոճով թույլ է տվեց դիզայներին ցուցադրել իր մասնագիտական հմտությունները:



© NEWS.am STYLE