Disney Jet Experience-ն առաջարկում է մասնավոր ինքնաթիռով էքսկուրսիա իր այգիներով՝ մեկ անձի համար 115,000 դոլարով

14:10   14 հունիսի, 2023

Disney Jet Experience-ն առաջարկում է կախարդական ու թանկ հնարավորություն մեկ անձի համար 115,000 դոլարով: Հատուկ ինտերիերով մասնավոր Boeing 757-ով դուք հնարավորություն ունեք այցելել վեց երկիր եւ Դիսնեյի 12 այգի: 24-օրյա մասնավոր ինքնաթիռով շրջագայությունը ձեզ կտանի ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի հայտնի Դիսնեյի թեմատիկ այգիները:

Հնդկաստանն ու Եգիպտոսը, չունեն Դիսնեյի թեմատիկ այգիներ, բայց դրանք կկախարդեն եւ կառաջարկեն ինչ-որ յուրահատուկ բան Դիսնեյի մոլուցքի համար՝ աշխարհի յոթ հրաշալիքներից երկուսը՝ Թաջ Մահալը եւ Գիզայի Մեծ բուրգը։ Գրեթե մեկամսյա ճանապարհորդության ընթացքում նախատեսվում է 31 այցելություն եւ մոտ 70 սնունդ: Շրջագայության ընթացքում հարմարավետությունն ու խնամքը երաշխավորված են Դիսնեյլենդում վերապատրաստված զբոսավարների, բժշկի եւ շեֆ խոհարարի կողմից:

Ընդհանուր առմամբ 75 մարդ կարող է մասնակցել արտասովոր ճամփորդության՝ սկսած Անահայմից, Կալիֆորնիա, մինչեւ Walt Disney Studios ու Disneyland:

Այս համաշխարհային շռայլությանը մասնակցելու նվազագույն տարիքը 12 տարեկանն է: Ընկերությունն առաջարկում է երկու ուղեւորություն՝ սկսած 2024 թվականի հունիսի 16-ից հուլիսի 28-ից: Տոմսերը լայն հանրության համար կվաճառվեն հունիսի 19-ին:

Նշենք, որ մեկնարկից ընդամենը մեկ տարի անց Disney-ը փակում է իր անհեթեթ թանկարժեք «Աստղային պատերազմներ» հյուրանոցը. այստեղ առանց պատուհանի սենյակն արժեր 6000 դոլար երկու գիշերվա համար, ինչը շատ ավելին է, քան Դուբայի խորհրդանշական Burj All-Arab-ում գտնվող շքեղ լյուքսը:



© NEWS.am STYLE