Ճապոնիայում բացվել է Հարրի Փոթերի աշխարհի ամենամեծ փակ ատրակցիոնը

20:20   14 հունիսի, 2023

Հարի Փոթերի երկրպագուներին շուտով սպասում է եւս մեկ տեսարժան վայր։ Հունիսի 16-ին Ճապոնիայում բացվում է աշխարհի ամենամեծ փակ Հարի Փոթերի ատրակցիոնը:

Նոր ատրակցիոնը, որը նաեւ Warner Bros.-ի առաջին ստուդիական շրջագայությունն է, որը բացվել է Ասիայում, գտնվում է Տոսիմաենի տարածքում՝ Ճապոնիայի ամենահին զվարճանքների այգում:

поттер1.jpg (86 KB)

Ատրակցիոնի այցելուները կտեսնեն օրիգինալ զգեստներ եւ իրական պարագաներ, որոնք օգտագործվել են «Հարի Փոթեր» ու «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմերում: Կլինեն նաեւ ինտերակտիվ ցուցանմուշներ եւ խորհրդանշական հավաքածուներ, ինչպիսիք են «Diagon Alley»-ը եւ «Forbidden Forest»-ը:

поттер2.jpg (70 KB)

Երկրպագուները կկարողանան այցելել Studio Shop եւ Railway Shop խանութներ՝ Wizarding World-ի բացառիկ իրերի եւ ապրանքների համար:

поттер3.jpg (115 KB)

Ինչ վերաբերում է սննդին եւ խմիչքին, ապա հաճախորդները կարող են ճաշակել գարեջուր, կեսօրից հետո թեյ Backlot սրճարանում եւ անթիվ հյուրասիրություններ Chocolate Frog սրճարանում:



© NEWS.am STYLE