Luxury ատամի խոզանակների արժեքը ոչնչացնում է երեւակայությունը

21:27   14 հունիսի, 2023

Որքա՞ն կարող է արժենալ ատամի խոզանակը: Նույնիսկ ամենաթանկը: Բոլոր այն թվերը, որոնք անցկացրիք ձեր մտքով, դժվար թե ճիշտ լինեն:

Պարզվել է, որ ամենաթանկ ատամի խոզանակը Heritage Toothbrush-ն է, որը նախագծել է Չարլզ Դարիուսը Փարիզում։ Խոզանակը ձեռքի աշխատանք է եւ պարաստված է մաքուր ոսկուց (14K կամ 18K) կամ սեւ ռոդիումից։ 18k ոսկյա բռնակով տարբերակն արժե ահռելի $6500, ինչն այն դարձնում է աշխարհի ամենաթանկ ատամի խոզանակը:

зубы.jpg (22 KB)

Խոզանակն ինքնին պատրաստված է կենսաքայքայվող բամբուկից եւ փոխարինող խոզանակները հասանելի են գնման համար՝ երկարացնելու ձեր ներդրման ժամկետը: Պատվերից հետո ատամի խոզանակը հասնում է սովորաբար 10-30 օրվա ընթացքում, եւ այն վերադարձ չունի։

Երկրորդ տեղում Reinast Luxury ատամի խոզանակն է։ Դրա բռնակը պատրաստված է ամուր տիտանից՝ բարձրորակ, ամուր, թեթեւ մետաղից, որը սովորաբար օգտագործվում է օդատիեզերական եւ բժշկական սարքավորումներում: Այս ատամի խոզանակը շքեղության եւ էլեգանտության մարմնացում է:

Նրանց համար, ովքեր սովոր չեն նման խոզանակի քաշին, այն հասնում է բամպերով,  որոնք հեշտացնում են աշխատանքը՝ չվնասելով խոզանակի գեղեցկությունն ու մաքրող ուժը: Ատամների համար այս հաճույքի արժեքը 4200 դոլար է։

Երրորդ տեղում Cartoon U-Shaped ուլտրաձայնային էլեկտրական ատամի խոզանակն է՝ 986,61 դոլար արժողությամբ: Ատամի խոզանակը գեղեցիկ փոքրիկ հրեշի տեսք ունի եւ պատրաստված է սննդային կարգի կապույտ սիլիկոնից:

Այն հասանելի է երեք գույներով եւ ունի անլար պլատֆորմ, որը կարելի է լիցքավորել USB-ի միջոցով: Այս ատամի խոզանակի եզակի առանձնահատկությունն օղակաձեւ գլուխն է, որը փաթաթվում է ձեր երեխայի ատամների շուրջը եւ ավտոմատ կերպով մաքրում բոլոր կողմերը:



© NEWS.am STYLE