Ցանկության օբյեկտ․ շարֆեր Պաշա Խառատյանի եւ Կատյա Տաբակովայի համագործակցությունից

13:01   17 հունիսի, 2023

Հայազգի նկարիչ Պաշա Խառատյանը Harper's Bazaar-ի նախկին տնօրեն Կատյա Տաբակովայի հետ թողարկել է մետաքսե շարֆեր, որոնք հեշտությամբ կարող են վերածվել կիսաշրջազգեստի, վերնազգեստի կամ զգեստի։

Փարիզում արված լուսանկարներում մոդելները կեցվածք են ընդունել երեք չափսի շարֆերով՝ 70x70, 90x90 եւ 120x120: Պրինտները նույնպես տարբերվում են միմյանցից։ Դրանք ներկայումս Փարիզում բնակվող լուսանկարիչ եւ նկարիչ Պաշա Խառատյանի հեղինակային աշխատանքներն են։

Համագործակցությունն առանձնահատուկ ուշադրություն է գրավել կերպարների ոճավորման շնորհիվ: Տաբակովային հաջողվել է ցույց տալ աքսեսուարի բազմաֆունկցիոնալությունը։ Արձագանքն արդեն ծրագրում է այս շարֆերը կրել Երեւանի Պուշկինի փողոցում զբոսնելիս։

LOBBY Moscow-ում հունիսի 15-ին կներկայացվի KT x PT սահմանափակ հավաքածուն: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 80 օրինակ։



© NEWS.am STYLE