HAUSER-ն իր երեւանյան համերգի փորձի ժամանակ 12-ամյա հայուհուն հրավիրել է բեմ՝ նվագելու (վիդեո)

13:05   20 հունիսի, 2023

Իր երեւանյան համերգի փորձի ժամանակ հայտնի խորվաթ թավջութակահար HAUSER-ն անմոռանալի պահեր է պարգեւել 12-ամյա Լիանա Ուլիխանյանին։ Նա աղջնակին հրավիրել է բեմ՝ հնարավորություն տալով իր կողքին նվագելու։ Այս մասին կիսվում է ՀԱՅԱ փառատոնի ինստագրամյան էջը։ 

Լիանա Ուլիխանյանը պատմում է, որ թավջութակ սկսել է նվագել 12 տարեկանից։ Երեւանյան փողոցներով զբոսնելիս տեսել է HAUSER-ի համերգի պաստառն ու մեծ ցանկություն ունեցել ներկա գտնվելու աշխարհահռչակ թավջութակահարի համերգին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HAYA Festival (@hayafestival)

«Իրականում չէի սպասում, որ HAUSER-ն ինձ բեմ կհրավիրեր։ Սկզբում զարմացա, հետո շատ ոգեւորվեցի»,-ասում է հայուհին՝ հավելելով, որ երազում է դառնալ աշխարհի մասշտաբով հայտնի թավջութակահարուհի եւ Հայաստանի պատիվը բարձր պահել ամբողջ աշխարհում։ 

Հիշեցնենք, որ HAUSER-ի երեւանյան համերգը կայացել է հունիսի 17-ին՝ ՀԱՅԱ փառատոնի շրջանակում։ Այն տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի ամվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում։ 



© NEWS.am STYLE