Տոնածառը զարդարելու ինքնատիպ մտքեր

17:10   18 դեկտեմբերի, 2013

Նախատոնական շրջանում ինչն է շատ`ամանորյա զարդարանքներն ու խաղալիքները: Բայց եթե առաջարկվող տեսականին ձեր սրտով չէ, կամ ուզում եք տարբերվել, ապա ներկայացնում ենք տոնածառը զարդարելու մի քանի ինքնատիպ մտքեր:

Նկարներով: Համոզված եմ` անցնող տարում շատ հիշարժան ու նշանակալից պահեր եք ունեցել ձեր կյանքում, որոնք «անմահացրել եք» նաեւ լուսանկարներում: Տոնածառը զարդարելու համար ընտրեք ամենահաջողված լուսանկարները, տպեք դրանք, դրեք շրջանակի մեջ եւ կախեք տոնածառից:

Փափուկ խաղալիքներով:  Չգիտեք` ի՞նչ անել տանը կուտակված ձեր մանր-մունր խաղալիքների հետ, որոնք, կարծես, անընդհատ ոտքի տակ ընկնեն, մենք առաջարկում ենք դրանցով զարդարել տոնածառը:

Կոնֆետներ, մրգեր: Կարելի է ինչպես արհեստական, այնպես էլ բնական: Օրինակ` դուք ինքներդ կարող եք գունավոր թղթերից կոնֆետներ պատրաստել (հետաքրիքր կնայվեն մեծ չափսերի կոնֆետները) եւ կախել տոնածառից, իսկ արհեստական մրգեր կարելի է գնել դիզայներական պարագաների ցանկացած խանութից; Եվս մի տարբերակ կա` թխվածքաբլիթներով:

Փայտե առարկաներ: Առաջարկվող ամանորյա խաղալիքների մեջ քիչ չեն նաեւ փայտից պատրաստված տարբեր նախշերն ու կախազարդերը:

NEWS.am STYLE



© NEWS.am STYLE