ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19 -Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:27   19 դեկտեմբերի, 2013

Անձնական տեսակետից այսօրվա օրը բարենպաստ է քնքուշ, զգացմունքային եւ խորիմաստ հարաբերությունների համար եւ ընդհանրապես հաջող չէ սեթեւեթանքի եւ հպանցիկ ծանոթությունների համար: Աղմկոտ երեկույթները նույնպես հակացուցված են: Կենդանակերպի նշաններին այսօր հարմար են այնպիսի հոգեւոր միջոցառումներ, ինչպիսիք են լավ ներկայացումը, դասական երաժշտության համերգը, լուսնի լույսի տակ զբոսանքը եւ այլն: Այնուամենայնիվ, նույնիսկ երեկոն տանը անցկացնելով միմյանց հետ, դժվար թե դուք զղջաք:

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը իրենց անհարմար վիճակում կզգան եւ նույնիսկ ժամանակավորպաես կարող են առանձնանալ բոլորից: Սարսափելի ոչինչ չկա, եւ նրանց սիրելիները միանգամայն կհասկանան այդ, եթե միայն Խոյերը իրենց նյարդային տրամադրությունը չուղղեն նրանց կողմը: Այնպես որ հենց որ Խոյերը զգան, որ իրենց տրամադրությունը ընկել է, ճիշտ կլինի, եթե նրանք այսօր որոշ ժամանակ մենակ մնան: Այսպիսով Խոյերը կկարգավորեն իրենց նյարդերը եւ միեւնույն ժամանակ կպահպանեն զուգընկերներին իրենց բացասական էմոցիաներից:


ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ցլերին շտկել իրենց քննադատական տրամադրությունը: Նրանց սրամտությունը այսօր չափազանց լավ մարզական վիճակում է, եւ եթե Ցլերը այսօր այն փորձարկեն իրենց սիրելիների նկատմամբ, նրանք կարող են վիրավորել զուգընկերների ինքնասիրությունը: Սրամտելու փոխարեն լավ կլինի, եթե Ցլերը հնարավորինս դիվանագիտական մոտեցում դրսեւորեն զուգընկերների հետ շփման ժամանակ: Իսկ լավագույն տարբերակը մինչ վաղը լռություն պահպանելն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակներին հակացուցված է չափից ավելին խորհել գումարի մասին եւ առավել եւս՝ դրամական խնդիրների: Թող որ նրանց գրպանները դատարկ են, սակայն այդ ամենեւին էլ չի կարող դառնալ ժամադրություններից խուսափելու եւ բարդույթներով լցվելու պատճառ: Սիրո եւ ֆլիրտի բնագավառում դրամը ամենակարեւոր գործոնը չէ: Եթե Երկվորյակները գոնե մի կաթիլ երեւակայություն ունեն, ապա այսօրվա օրը առանց որեւէ դժվարությունների կարող են վերածել գայթակղության եւ սիրո իսկական տոնի: Առաջին հերթին թող Երկվորյակները տանը ռոմանտիկ ընթրիք կազմակերպեն, իսկ հետո թռիչքի ուղարկեն իրենց երեւակայությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները շատ ավելի հպարտ եւ անկախ տրամադրված կլինեն եւ դժվար թե այդ հաճելի լինի նրանց զուգընկերների համար: Ճիշտ է, նրանք կարող են փորձել.եթե Խեցգետինների ընտրյալները հանգիստ նրանց կողքին անցկացնեն ողջ այսօրվա օրը, ուրեմն, իրոք, նրանք կարող են սիրելի Խեցգետինների մեջ ամեն ինչ՝ նույնիսկ նրանց բացասական կողմերը: Այնուամենայնիվ, ամենեւին էլ անհրաժեշտ չէ սեփական հարաբերությունները փորձության մատնել: Կարելի է այդ օրը պարզապես միմյանցից բաժան անցկացնել՝ առանց միմյանց նյարդերի հետ խաղալու:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը Առյուծներին երազկոտ, ռոմանտիկ եւ մի փոքր ցրված տրամադրություն կհաղորդեն: Նանց գլուխները լցված կլինեն բազմազան սիրային երազանքներով, որոնք հեռու են տաղտկալի առօրյայից: Այս վիճակում Առյուծները, հեքիաթային հերոսների պես, այսօր պատրաստ են դեմ առ դեմ հանդիպել ամենաաներեւակայելի արկածների հետ: Իսկ երբ իրոք հավատում ես հրաշքներին, դրանք, որպես կանոն, իրոք տեղի են ունենում:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին հետեւել իրեն երեւակայությանը եւ երազանքներին: Հատկապես նրանք պետք է անդրադառնան ամենավառ երազանքներին կամ էլ այն երեւակայական հատվածներին, որոնք ամենից հաճախ են հայտնվում նրանց մոտ: Այսօր Կույսերի ներքին ձայնը թույլ կտա նրանց ներթափանցել իրենց երեւակայության թաքնված իմաստի մեջ: Դրանց մեջ նրանք կարող են բացահայտել մի խորհուրդ, թե ինչպես վարվել իրենց հետաքրքրող մարդկանց հետ, կամ էլ, եթե Կույսերը դեռ միայնակ են, այդ կարող է հուշել, որտեղ եւ երբ նրանք կարող են գտնել իրենց սերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը հիշեցնում են Կշեռքներին այն մասին, որ նրանց եւ նրանց սիրելիների մոտ շատ հետաքրքիր գաղափարներ են կուտակվել: Դրանք իրագործելու ժամանակն է: Այսօր Կշեռքներին խորհուրդ է տրվում միասին նստել եւ քննարկել համատեղ քայլերի մանրամասները: Ցանկացած ծրագիր՝ կահույքը գնելուց սկսած եւ համատեղ ճանապարհորդությամբ կամ նույնիսկ հարսանիքով վերջացրած, մշակման կարիք է զգում: Այլապես այն այդպես էլ երազանք կմնա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Կարիճներին կիսել սիրելիների հետաքրքրությունից որեւէ մեկը: Կամ էլ հակառակը՝ նրանց վարակել սեփական եռանդով: Օրինակ՝ կարելի է սիրված ֆիլմի դիտման տոմսեր գնել, պոռտապար ցուցադրել նրանց, եթե, իհարկե, այն Կարիճների հոբբիների ցանկում է, իսկ եթե սիրելիները ֆուտբոլով են հետաքրքրվում, խնդրել նրանց պատմել, թե որ թիմերին նրանք երկրպագում:Այսօր միմյանց ներքնաշարհ կատարած այդ ճանապարհորդությունը խոստանում է լինել ոչ միայն ուրախ, այլ նաեւ չափազանց հետաքրքրաշարժ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները կարող են փորձել սիրելիների հետ մտածկոտ եւ մելանխոլիկ տրամադրության մեջ ընկնել: Մասամբ դրա պատճառը նրանում է կայանում, որ նրանք իրոք այդպիսի տրամադրության մեջ կլինեն, մասամբ էլ նրանք ուղղակի սիրելիների մոտ քնքուշ զգացումներ են ցանկանալու առաջացնել: Երբեմն այնքան հաճելի է սեփական թուլությունը ցուցադրել ՝ թույլ տալով սիրելիներին խղճալ իրենց եւ մխիթարել որեւէ նվերի միջոցով: Սակայն Աղեղնավորները պետք է ի նկատի ունենան, որ այդ համարը չի անցնի: Այսօր նրանք կարող են շատ ավելին ստանալ ժպիտների, քան արցունքների միջոցով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին մտորել սիրելիների հետ հարաբերությունների հեռանկարների մասին: Հնարավոր է, որ վերջերս Այծեղջյուրները դժգոհում են նրանից, թե ինչպես են զարգանում նրանց հարաբերությունները: Սակայն հնարավոր է նաեւ, որ նրանք վախենում են զարգացնել դրանք, քանի որ ինչ-որ բան ներսում խոչընդոտում է նրանց: Որքան էլ բարդ լինի ընտրությունը, արժե, որպեսզի Այծեղջյուրները փորձեն ծանր ու թեթեւ անել եւ առաջին քայլերը կատարել ճիշտ ուղղությամբ: Վերջ ի վերջո, չի կարելի տեղում դոփել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը կարող են Ջրհոսներին մտքերի եւ զգացմունքների հակասականություն հաղորդել: Նրանք իրենք էլ, գուցե, լավ չեն հասկանա, թե ինչ են ուզում, իսկ նրանց սիրելիներին այսօր միայն կարելի է ցավակցել: Հնարավոր է, որ Ջրհոսների նյարդայնանալու պատճառը այն է, որ նրանք ակամա համեմատում են իրենց սիրեցյալներին մեկի հետ, ով նրանց անցյալում է մնացել: Անշուշտ, նախկին հարաբերություններում շատ լուսավոր պահեր են եղել, սակայննրանք գտնվում են այստեղ եւ այս պահին: Միայն հասկանալով այդ՝ Ջրհոսները կկարողանան առաջ շարժվել:


ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները կարող են չափազանց վիրավորվել սիրելիների որեւէ խոսքերը կամ արարքները: Սակայն այդ ամենեւին էլ չի նշանակում, որ նրանք դժգոհելու իրական պատճառներ ունեն. Թյուրիմածությունները այսօր գրեթե ոչինչից կառաջանան: Եթե Ձկները սկսեն պարզաբանել իրենց հարաբերությունները, այդ կարող է մի ամբողջ օր տեւել, այնպես որ ավելի լավ կլինի, եթե նրանք անտեսեն վիրավորանքը: Որոշ ժամանակ սպասելով՝ նրանք շուտով զարմանքով կհայտնաբերեն, որ դրանից նույնիսկ հետք այնգամ չի մնացել:



© NEWS.am STYLE