Իտալիայում մեկնարկում է Pitti Imagine Filati տրիկոտաժի ցուցահանդեսը

21:50   29 հունիսի, 2023

Pitti Imagine Filati-ն նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր ու ազդեցիկ իրադարձություններից է: Այն նվիրված է մանվածքի եւ տեքստիլ դիզայնի վերջին միտումների ներկայացմանը:

вы2.jpg (83 KB)

Pitti Immagine Filati-ն անցկացվում է տարին երկու անգամ Իտալիայի Ֆլորենցիայում: Միջոցառումը հավաքում է նորաձեւության ոլորտի մասնագետներին ամբողջ աշխարհից Fortezza da Basso կոչվող վայրում, ամրոց, որը թվագրվում է 16-րդ դարով:

Այստեղ դիզայներները, հագուստ արտադրողները, ոճաբանները եւ այլ մասնագետներ հնարավորություն ունեն ծանոթանալու նոր նյութերին, գաղափարներին ու տեխնոլոգիաներին, որոնք կորոշեն նորաձեւության ու տեքստիլ արդյունաբերության ապագա միտումները։ Այժմ ցուցահանդեսի այցելուները կարող են ծանոթանալ 20-24/25-ի նորույթներին։

вы1.jpg (67 KB)

Բացի այդ, Pitti Immagine Filati-ն ծառայում է որպես փորձի եւ գիտելիքների փոխանակման հարթակ նորաձեւության ոլորտի մասնակիցների միջեւ: Այստեղ անցկացվում են սեմինարներ, շնորհանդեսներ, քննարկումներ ու նորաձեւության ցուցադրություններ, որտեղ փորձագետներն ու մասնագետները կիսում են իրենց գաղափարներն ու տեսակետները նորաձեւության ու տեքստիլ դիզայնի ապագայի վերաբերյալ:

Pitti Immagine Filati-ին մասնակցությունը դիզայներների եւ արտադրողների համար հնարավորություն է կապ հաստատել ոլորտի առաջատար խաղացողների հետ ու գտնել ոգեշնչման նոր աղբյուրներ իրենց ստեղծագործական նախագծերի համար:



© NEWS.am STYLE