Վերարկուներ ծխախոտի մնացորդներից եւ մկանոտ կոստյումներ․ ապագայի նորաձեւությու՞ն

12:04   30 հունիսի, 2023

Նորաձեւության ֆրանսիական ինստիտուտի (IFM) նորաձեւության դիզայնի ուսանող երիտասարդ մոդելավորող Ջիավեյ Հանը 2023 թվականի Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրել է մի քանի հետաքրքիր կերպարներ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունների թվում է ծխախոտի մնացորդներից պատրաստված վերարկուն, որը դարձել է շոուի գլխավոր շեշտադրումներից մեկը եւ զրույցի առիթ։

Այս անսպասելի վերարկուի պատմությունը նույնքան անսովոր է, որքան դրա հիմքում ընկած գաղափարախոսությունը: Հանուն այս վերարկուի Խանը որոշել է ստեղծագործել եւ կատարել է «հազարավոր» օգտագործված ծխախոտ հավաքելու ու մանրակրկիտ ապամոնտաժելու ծանր աշխատանքը։ Նա դրանցից հանել է արտաքին շերտերը եւ կարել դրանք՝ ստեղծելով տպավորիչ հագուստ։ «Ծխախոտ-վերարկու։ Այս վերարկուն պատրաստված է հազարավոր ծխախոտի մնացորդներից»,- գրել է Խանն իր Instagram-ում։

Խանի ծխախոտի վերարկուն միակ իրը չէր, որ ուշադրություն է գրավել շոուի ընթացքում:

Դիզայները նաեւ մկանային կոստյում է ներկայացրել, ինչը հետագայում էլ ավելի է ընդգծել Խանի արտասովոր կուտյուրային տեսլականը:



© NEWS.am STYLE