Այս աղջիկը, միանշանակ, ունի ոճի ինքնատիպ զգացողություն։ Բրյունետի հագին ամենասովորական ջինսե տաբատն, անգամ, դիտվում է, որպես նորաձեւության վերջին «ճիչ»։ Այս դեպքում «Եվրատեսիլ 2023»-ում մեր դեսպանն, իսկապես, դիմել է այս սեզոնի ամենաթրենդային միտումներից մեկին։
Ինստագրամյան իր էջում Բրյունետը ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով իր՝ ամբողջությամբ ջինսե լուքը՝ լրացված սեւ կոշիկներով ու փոքրիկ սեւ պայուսակով։ Այլ աքսեսուարներից երգչուհին կրել է նուրբ ապարանջաններ՝ ոտքին ու ձեռքերին, երկար շղթա՝ պարանոցին, իսկ մազերը հավաքել է խոշոր մազակալով, որը եւս, ի դեպ, վերջին շրջանում վերադարձել է նորաձեւություն։
«Սպամ եմ անում լուսանկարներով»,-հրապարակումը մակագրել է երգչուհին, որին ի պատասխան՝ հետեւորդներից մեկը մեկնաբանել է՝ «Խնդրում եմ ավելի շատ սպամ արա։ Դու շատ կրակոտ ես»։