Louis Vuitton-ի «Deep Time» զարդերի հավաքածուն ձոն է մոլորակին եւ կյանքի ստեղծմանը

16:57   4 հուլիսի, 2023

Հինգերորդ եւ ամենաընդգրկուն Louis Vuitton-ի «Deep Time» զարդերի հավաքածուն, որը նախագծվել է ժամացույցների ու ոսկերչական ընկերության գեղարվեստական ​​ղեկավար Ֆրանչեսկա Ամֆիթատրոֆի կողմից, գեղարվեստական ​​ձոն է մոլորակի ծննդյան եւ կյանքի ստեղծմանը:

луи.jpg (26 KB)

Բարձրարժեք զարդերի վարպետությունը համատեղվում է երկրաբանական ժառանգության սկզբնաղբյուրների հետ՝ ստեղծելով պոեզիա, որը բառերի փոխարեն օգտագործում է թանկարժեք քարեր: Հավաքածուն բաղկացած կլինի 170 եզակի իրերից, այդ թվում՝ 95 առարկաներից, որոնք ընդգծում են Երկրի երկրաբանական ձեւերը։ «Louis Vuitton-ում մենք, ինչպես միշտ, արկածախնդիր ենք, ճանապարհորդում ենք անսովոր, անսպասելի վայրեր», - ասաց Ամֆիթատրոֆը:

луи1.jpg (56 KB)

луи2.jpg (32 KB)

«Deep Time»-ը ձեզ կտանի դեպի անցյալի խորքը՝ այնքան հեռավոր եւ գուցե նույնիսկ դժվար հասկանալի ժամանակ ու վայր: Հավաքածուի դեբյուտում ներկայացված են 13 մոլորակներից ոգեշնչված թեմաներ:

луи3.jpg (32 KB)

Հրաբխի, ալիքի եւ պայթյունի թեմաները ներկայացնում են մոլորակի տարբեր ապոկալիպտիկ էվոլյուցիաները: Նմանապես, կյանքը եւ նրա առատությունները ուսումնասիրված են «Ծագում», «Բրածոներ», «Սերմեր», «Ծաղիկներ» ութ թեմաներում:

луи4.jpg (22 KB)

луи5.jpg (23 KB)

Շքեղության այս ապշեցուցիչ բազմազանությունը միավորում է երկու հաստատուն՝ հմայող քարեր եւ արկածային ու ճանապարհորդության ոգի: Ընդգրկելով Louis Vuitton-ի ճանապարհորդությունների ոգին, «Deep Time» բարձր զարդերի հավաքածուն ուսումնասիրում է անսովոր եւ անսպասելի վայրերը:

луи6.jpg (30 KB)

луи8.jpg (26 KB)



© NEWS.am STYLE