Բրիտանացի աշակերտուհին ավարտական երեկոյին ժամանել է դագաղի մեջ

22:25   5 հուլիսի, 2023

Բրիտանացի աշակերտուհին ժամանել է իր ավարտական ​​երեկոյին դագաղի մեջ, որը տարել են նրա եղբայրն ու հայրը, նախքան կարմիր գորգի վրա «կյանքի վերադառնալը»:

гро.jpg (58 KB)

16-ամյա Աբի Ռիկեթսն աղմուկ է բարձրացրել Trinity Academy-ում, երբ ժամանել է սեւ Volvo XC90-ով, ոտքից գլուխ հագած սեւ ժանյակավոր զգեստ, ժանյակավոր զուգագուլպաներու երկարաճիտ կոշիկներով: Դագաղը գորգի եզրին դնելուց հետո, ընտանիքը հնչեցրել է շվեդական Ghost ռոք խմբի «Year Zero» երգը, Ռիկետսը բացել է աչքերը եւ դագաղից վեր կացել ապշած ամբոխի բուռն ծափահարությունների ներքո:

гро1.jpg (51 KB)

«Բոլորը ծափահարում եւ բղավում էին»,- ասել է Ռիկեթսը Kennedy News-ին։ «Նրանք բոլորը ապշած էին»։ Նրա խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է աչքի ընկնել եւ երբեք «ամբոխի հետեւից» չընկնել։

«Իմ ուսուցիչներն ասացին, որ դա զարմանալի է, նրանք երբեք նման բան չէին տեսել, եւ որ այն կմնա պատմության մեջ», - հավելել է Ռիկեթսը: «Շատ մարդիկ եկան ինձ մոտ ավարտական ​​երեկոյին եւ ասացին, որ դա զարմանալի է: Ինչ-որ մեկն ասաց, որ եթե լավագույն կատարման համար մրցանակ լիներ, ես կշահեի: Իմ ընտանիքը նույնպես կարծում էր, որ դա հիանալի է»:

гро2.jpg (115 KB)

Չնայած այդ առիթի համար իսկական դիակառք պատվիրելու փորձին, Ռիկեթսն ասել է, որ ոչ ոք իրեն թույլ չի տվել վերցնել այն երեկոյի համար: Փոխարենը, աղջկա հայրը վերանորոգել է Facebook-ի միջոցով իրենց գտած դագաղը։

гроб3.jpg (84 KB)

Աղջկա հայրը՝ Ալան Ռիկեթսը, հայտարարել է, որ այդ ամբողջ գաղափարը ստիպեց «հպարտանալ» դստերով, եւ նա երջանիկ է եղել օգնել։

 



© NEWS.am STYLE