Հարց, որը հուզում է նորաձեւության սիրահարներին. որքա՞ն արժե Balenciaga Couture-ը

13:16   6 հուլիսի, 2023

Հարց, որը հուզում է նորաձեւության շատ սիրահարների. որքա՞ն արժե Balenciaga Couture-ը: Նորաձեւության տունը հայտարարել է վերջերս ներկայացված Balenciaga Couture 52-րդ հավաքածուի ամենաուշագրավ նմուշների գները:

Սկսենք հրապարակված ցուցակի ամենաթանկ ապրանքից՝ կարմիր շղարշից զգեստ՝ ոգեշնչված Քրիստոբալ Բալենսիագայի դասական նորաձեւությունից:

бален.jpg (52 KB)

Շրթներկի երանգի կարմիր զգեստն ամբողջ երկարությամբ կազմված է տարբեր չափսերի ժապավեններից՝ յուրաքանչյուրը ձեռքով կտրված, առանձին ծալված եւ առավելագույն ճշգրտությամբ տեղադրված: Յուրաքանչյուր ժապավեն ամրացված է փայլուն գլխիկով, ինչը նշանակում է, որ 800 ժապավենով պատրաստված այս զգեստի համար պահանջվում է 160 ժամ: Այն կարող է լինել ձերը 100 000 եվրոյով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Balenciaga (@balenciaga)

Զգեստը համադրված է Balenciaga Couture Opera Pump կոշիկների հետ, որոնք պատրաստված են բարձրորակ տեխնիկական մետաքսից եւ արժեն 15 000 եվրո։

361.jpg (23 KB)

Look 36 maxi վերարկուն՝ կտրված մոլի կաշվից, ձեռքի աշխատանք է՝ արխիվային C ձեւով հետեւի մասում, եւ վաճառվում է 40 000 եվրոյով, իսկ Spencer-ի բաճկոնը՝ 70 000 եվրո:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Balenciaga (@balenciaga)

Համապատասխան կիսաշրջազգեստն արժե 60 000 եվրո, մինչդեռ ոսկեգույն արույրից Rivoli վզնոցն արժե 20 000 եվրո, քանի որ այն նախ 3D  պրինտերով է տպագրվում, այնուհետեւ՝ ձուլվում արույրով, մշակվում, փայլեցվում է ձեռքով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Balenciaga (@balenciaga)

Կան ավելի «մատչելի» կտորներ, օրինակ՝ 2200 եվրո արժողությամբ Blackout արեւային ակնոցներ, 3500 եվրո արժողությամբ Danielle ականջօղեր եւ 3000 եվրո արժողությամբ Opera Pump պոմպեր, բայց դա երկար չի տեւի: Օրինակ, ռոդիումապատ 18 կարատանոց ոսկուց բիոնիլոնե ոսպնյակներով  Regata արեւային ակնոցն արժե 20 000 եվրո, իսկ Լուսիան Ֆրեյդից ոգեշնչված Coup de Vent-ի իսկապես զարմանահրաշ վերարկուն՝ սև եւ մոխրագույն, ձեռագործ աշխատանք է, որն արժե 40 000 եվրոյով:

Balenciaga Couture-ի ամբողջական գնացուցակը կարելի է գտնել առցանց, իսկ նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել կտորները, պետք է այցելեն խանութ՝ Փարիզի George V Avenue 10 հասցեում:



© NEWS.am STYLE