Միլլենիալները բոլոր ժամանակների ամենամեծ ստախոսնե՞րն են

20:34   7 հուլիսի, 2023

Միլլենիալները բոլոր ժամանակների ամենամեծ ստախոսներն են: Նոր ուսումնասիրության համաձայն, բոլոր սերունդներից 1981-ից 1996 թվականներին ծնված մարդիկ ավելի հավանական է, որ ստեն աշխատավայրում եւ սոցիալական ցանցերում:

PlayStar Online Casino-ն հարցում է անցկացրել 1306 մասնակիցների շրջանում՝ տղամարդ եւ կին, պարզելու, թե ինչպես եւ երբ են նրանք ստում որոշակի պայմաններում: Արդյունքում պարզվել է, որ միլլենիալներն ավելի հաճախ են ստում՝ 13%՝ օրական առնվազն մեկ անգամ։ Միեւնույն ժամանակ, 1946-1964 թվականներին ծնված բեյբի-բումերների միայն 2%-ն է ստում օրական մեկ անգամ:

Z սերունդը (1997-ից 2021 թվականներ) եւ X սերունդը (1965-ից 1980 թվականներ) շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան կարծում էին: Երկու խմբերում էլ միայն 5%-ն է խոստովանել ամենօրյա խաբեությունը:

Հարցված միլլենիալներ գրեթե մեկ երրորդը համաձայնել է, որ իրենց ռեզյումեն կեղծեն։ Ըստ PlayStar-ի՝ հինգ միլլենիալներից երկուսը խոստովանում են, որ ստել են իրենց ղեկավարին «աշխատավայրում խայտառակությունից խուսափելու համար»:

Նրանց գրեթե մեկ քառորդը (23%) եւ յուրաքանչյուր հինգերորդ Gen Zers-ն (21%) ասել է, որ այս տարի ստել են սոցիալական ցանցերում՝ տպավորվելու համար: Սա զարմանալի չէ, հաշվի առնելով, որ միլլենիալներն «ավելի կենտրոնացած են փողի, կերպարի ու փառքի վրա», քան նախորդ սերունդները:

Այնուամենայնիվ, հարցվածների ընդհանուր թվի մոտ 79%-ն ասում է, որ երբեք չի ստել առցանց։ Իսկ ազնվությունը լավագույն քաղաքականությունն է մյուս սերունդների համար. X սերնդի տասը հարցվողներից ինը (89%) եւ հինգ բումերներից չորսն (86%) ասալ են, որ այս տարի լիովին ազնիվ են եղել սոցիալական ցանցերում:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ տղամարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ նրանք 10%-ով ավելի հաճախ են ստում սոցիալական ցանցերում, քան կանայք: Ընդհանուր առմամբ, ավելի շատ տղամարդիկ (26%) խոստովանել են, որ օրական մեկ անգամ ստել են, քան կանայք (23%):



© NEWS.am STYLE