Թոփ 5 բյութի-թրենդներ Փարիզի Նորաձեւության շաբաթից

11:44   9 հուլիսի, 2023

Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայներները փորձեր են արել ոչ միայն հագուստի եւ աքսեսուարների, այլեւ դիմահարդարման ու սանրվածքների հետ կապված:

Մետաղական փայլ

вал.jpg (97 KB)

2023 թվականի աշուն/ձմեռ բարձր նորաձեւության շոուներում ներկայացված գեղեցկության հիմնական միտումներից մեկը մետաղական փայլի օգտագործումն է: Մոդելները պադիումով քայլում էին զարդարված փայլուն երանգներով՝ արծաթից մինչեւ ոսկի ու պղինձ: Ամենահիշարժան ֆուտուրիստական ​​շրջադարձը եղել է Valentino-յի մոտ: Դրեդները ձեռք են բերել ավելի նուրբ կերպար։ Դրանք հավաքվել են հարյուրավոր շողշողացող քարերից։

Արտահայտիչ աչքեր

браун.jpg (111 KB)

Մեծ ուշադրություն է դարձվել աչքերին։ Դիզայներները սեւաներկի, տպավորիչ սլաքների եւ կոպերի անսովոր ձեւերի ու գույների օգնությամբ ստեղծել են արտահայտիչ եւ ինտրիգային կերպարներ։ Աչքերն ընդգծված էին վառ գույներով՝ ինչպես միատոն, այնպես էլ համապատասխան երանգներով՝ կերպարին խորություն եւ խորհրդավորություն հաղորդելով։

Շուրթերի գունատ երանգներ

фен.jpg (48 KB)

Շուրթերի գունատ երանգները քնքշության եւ ռոմանտիկայի էֆեկտ են ստեղծել: Հատկապես տարածված էին վարդագույնի, դեղձի եւ պաստելային երանգները։ Մոդելները պոդիումով քայլել են բնական տեսք ունեցող շուրթերով՝ կերպարին հաղորդելով թեթեւություն եւ թարմություն։

Փայլուն մաշկ

ро.jpg (69 KB)

Փայլուն եւ առողջ մաշկը 2023 թվականի աշուն-ձմեռ haute couture ցուցադրութոյւնների  գեղեցկության գլխավոր թրենդներից մեկն էր: Դիզայներներն օգտագործել են հայլայթերներ՝ մոդելների մաշկի բնական փայլն արտահայտելու համար: Տոնային քսուքը թարմ եւ թեթեւ էր՝ թույլ տալով մաշկին շնչել ու տալով բնական փայլ:

Փորձարկումներ վարսերի հետ

дио.jpg (62 KB)

Դիզայներները փորձեր են կատարել բարդ հյուսերով եւ բարձր հավաքած սանրվածքներով։ Մի խոսքով, տպավորիչ մազերի ձեւավորում՝ ստեղծագործելու անսահման հնարավորություններով։



© NEWS.am STYLE