Հայտնիների եվրոպական «արկածները», կամ ինչպե՞ս են անցկացնում ամառը հայկական շոու-բիզնեսում (ֆոտո/վիդեո)

18:05   10 հուլիսի, 2023

Ամառը հանգստի ամենատրամադրող եղանակն է, երբ ոչ միայն մեկնում ես երեւանյան կիզիչ արեւից պաշտպանվելու, այլեւ նոր երկիր, նոր մշակույթ, նոր պատմություն ուսումնասիրելու նպատակով։ Շատերն արդեն վայելել են իրենց հանգիստն ու թարմ ուժերով վերադարձել աշխատանքի, ոմանք ծանր աշխատանքից հետո հենց այս պահին են վայելում սպասված հանգիստը, իսկ մի մասն էլ երանությամբ կարդում է այս հոդվածն ու պլանավորում իր ապագա ուղեւորությունը։ Մինչ դուք այդ գործընթացի մեջ եք, մենք բերել ենք ամառային ջերմ լուսանկարներ՝ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ճանապարհորդություններից։

Հետաքրքիր փաստ՝ Իտալիան հայկական Instagram-ում գերակշռում էր։ Հայտնիներից շատերը հենց այնտեղ են նախընտրել անցկացնել իրենց հանգիստը։

Թելման Խաչատրյանն, օրինակ, Instagram-ում կիսվել է Վենեցիայում անցկացրած իր գեղեցիկ օրվա լուսանկարներով ու տեսանյութերով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Telman Khachatryan (@telmankhachatryan)

Այս գեղեցիկ քաղաքում է նաեւ Արեւիկ Ուդումյանը։

356175591_262644326461781_7039187704279866014_n.jpg (69 KB)

356193064_746849530463634_5939315938719782078_n.jpg (49 KB)

Էրիկ Կարապետյանը կիսվել է Ամաֆիում եւ Կապրի կղզում անցկացրած հանգստով։ Երգչին ուղեկցում է նաեւ կինը։

356182084_977125280264800_2775735665339130658_n.jpg (89 KB)

356185725_640687244486975_2277911471330444086_n.jpg (103 KB)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը շարունակում է շրջագայությունների շղթան։ Նա արդեն հասցրել է լինել Բրազիլիայում, Իսպանիայում, իսկ այժմ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում է։ Երգչուհին լուսանկարվել է Վերսալի պալատի ֆոնին։

356190211_187432167403253_1660531668588217107_n.jpg (106 KB)

357317139_1037756137236531_2798869549067279625_n.jpg (119 KB)

Վիկտորիա Սահակյանը ողջույններ է ուղարկել Սերբիայից։

356178874_3481592368723399_4771534593574148148_n.jpg (58 KB)

356185312_821977256307141_6117170177450555755_n.jpg (55 KB)

Իսկ Ռոմելա Սարգսյանը՝ Թունիսից։ Դերասանուհին խորհուրդ է տվել այնտեղ այցելելիս անպայման տեսնել Սիդի բու Սաիդը։ «Շատ գեղեցիկ է, սպիտակի եւ կապույտի համադրության շնորհիվ ստացվել է հետաքրքիր ճարտարապետական լուծում, տեղացիները կոչում են սիրահարների և պոետների քաղաք»,-տպավորություններով կիսվել է նա։

356182978_1703827250065836_5003877758446065921_n.jpg (84 KB)

356175572_1247616732558101_3330818757124939167_n.jpg (113 KB)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE