Երեւան։ Փողոցային երաժիշտներ՝ Գրիգորի Դերբենցեւ

22:36   12 հուլիսի, 2023

Երեւանը միշտ տարբեր է հնչում․ փողոցի մի ծայրում ալեհեր ծերունիներն ափերով հարվածում են թմբուկին եւ չորացած մատներով ակորդեոնի ստեղներին՝ երգելով հայկական մոտիվներով, մյուս կողմից՝ կիթառով երիտասարդ երաժիշտները համեստորեն թմբկահարում են ծանոթ ռուսական երգեր։ Երկու բոլորովին տարբեր աշխարհներ, երկու սերունդ եւ երկու մշակույթ՝ ծանոթ, տեղական ու նոր, բոլորովին տարբեր: Խոսում ենք մայրաքաղաքի փողոցային երաժիշտների նոր ալիքի եւ այն մասին, թե ինչպես է նրանց ընդունում Երեւանը։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Այսօրվա հերոսը Ռուսաստանից փողոցային երաժիշտ Գրիգորի Դերբենցեւն է, ով կատարում է հեղինակային երգեր։ Գրիգորին հաջողվել է ելույթ ունենալ մայրաքաղաքի բազմաթիվ հայտնի ակումբներում եւ փաբերում։

 

 

 

Ռեգինա Մելիքյան

Ֆոտո/վիդեո Նաստյա Շեւչենկո (photonastya.am)



© NEWS.am STYLE