Ինչպես արագ նիհարել մինչեւ Ամանոր

16:32   20 դեկտեմբերի, 2013

Տարվա վերջին միշտ այնքան շատ գործ ենք ունենում, եւ, ցավոք, մեր արտաքինը կարգի բերելու ժամանակ չենք ունենում: Իսկ մենք այնքան ենք ուզում շլացնել մեր տեսքով եւ նոր զգեստով... Հենց այդ նպատակով այսօր ընտրել ենք արագ նիհարելու 4 դիետա, որոնք կօգնեն քեզ նիհարել 10 օրում` մինչեւ Նոր տարի:

Մրգային դիետա

Այս դիետան կօգնի ոչ միայն արագ նիհարել, այլեւ բարելավել մաշկի, վարսերի եւ եղունգների վիճակը: Գլխավոր կանոնը սպիտակուցային սննդի եւ մրգերի հաջորդաբար օգտագործումն է: Այսինքն` մեկ օր միայն մրգեր, հաջորդ օրը` միայն սպիտակուցներ:

Շիլայով դիետա

Սա բարդ դիետա է, եւ այն հաղթահարել քչերն են կարող, չնայած նրան, որ շիլաների չափաբաժինը սահմանփակված չէ: Պետք է միայն սնվել հատիկավորներից պատրաստված շիլաներով` առանց աղի եւ յուղի:

Գերմանական դիետա 

Սրա հիմքում ընկած է հանրահայտ ճապոնական դիետան՝ այն տարբերությամբ, որ գերմանական դիետայում ձկան եւ հավի մսի փոխարեն տեղ է հատկացված տավարի մսի ամենօրյա չափաբաժնին:

Աղբյուրը՝ woman.ru



© NEWS.am STYLE