«Ալեքսն էնքան էր սիրել կերպարս, որ մոտ 3 րոպե գրկել էր ինձ ու բաց չէր թողնում». Արմինկայի՝ ամբողջական սպիտակ «լուքը» (ֆոտո)

16:05   18 հուլիսի, 2023

Արմինկան հերթական միջոցառման համար ընտրել է սպիտակ գույնն ու, դատելով արձագանքներից, չի սխալվել։ Երգչուհին կրում է մինչեւ հատակը հասնող ուղիղ զգեստ՝ դեկոլտեով, որն ընդգծում է 50-ամյա երգչուհու սլացիկ կազմվածքը։ Արմինկայի սանրվածքը պարզ է՝ ուղիղ արձակված մազեր, իսկ ճակատը զարդարում է փայլուն քարիկներով գլխազարդը։ 

356684422_295311703023483_3610394373714513372_n.jpg (94 KB)

Ամերիկաբնակ երգչուհու կերպարը հավանել են ոչ միայն հետեւորդները, այլեւ նրա որդին։ 

«Ալեքսն էնքան էր սիրել էս կերպարս, որ մոտ 3 րոպե գրկել էր ինձ ու բաց չէր թողնում»,-Instagram-ում՝ հրապարակմանը կից, գրել է Արմինկան։ Երգչուհու լուսանկարների հեղինակը Աղավնի Մանուկյանն է։ 

356701467_801812401426112_8782548895050433403_n.jpg (45 KB)

356708501_277339488321722_6602947925236117770_n.jpg (47 KB)

356704764_677256380909289_4090386669170310729_n.jpg (85 KB)

356715082_587873630164060_8420452571295611258_n.jpg (44 KB)

356715086_1413326389513425_4939638801512374854_n.jpg (72 KB)



© NEWS.am STYLE