Marni-ն ներկայացրել է BIG FOOT 2.0 մուլտֆիլմային մարզակոշիկները

20:12   22 հուլիսի, 2023

Թվում է, թե ամբողջ կոշիկի արդյունաբերությունը հետեւում է «որքան շատ, այնքան լավ» մոտեցմանը: Marni-ն ամենավերջին բրենդներից է, որը թողարկել է օվերսայզ կոշիկներ:

ezgif.com-gif-maker (67).jpg (19 KB)

BIG FOOT 2.0, իտալական բրենդի մուլտիպլիկացիոն սպորտային կոշիկները փաթաթված են գերհարթ Nappa կաշվով, համապատասխան ռետինե ներբանով ու դաջված լոգոտիպով՝ մոնոխրոմ տեսք ունենալու համար:

ezgif.com-gif-maker (68).jpg (21 KB)

Ծավալուն վերնամասն ընդգծում է նրա ճկուն բնույթը՝ ստեղծելով հյուսվածքային, փքուն կոշիկ: Marni-ի աշուն/ձմեռ 2023-ի արտաքին տեսքի համար կատարյալ համադրման համար՝ ապրանքանիշը հայտարարում է. «Ամեն ինչ համակցված է հարմարավետության ձգտման հետ՝ հավասարակշռություն հաստատելով մուլտֆիլմի եւ իրականության, հաստատակամ կրեատիվության ու բացարձակ պարզության միջեւ»:

ezgif.com-gif-maker (69).jpg (12 KB)

BIG FOOT 2.0-ը հասանելի կլինի ընտրված խանութներում եւ Marni-ի կայքում այս տարվա սեպտեմբերին:



© NEWS.am STYLE