Ինքնակոչ իտալացի «արքայադուստրը» փնտրում է հմայիչ արքայազնի

20:20   28 հուլիսի, 2023

Ինքնակոչ իտալացի արքայադուստրը փնտրում է հմայիչ արքայազնի։ 21-ամյա Լյուդովիկա Սանացարոն ներկայումս միայնակ է եւ զգուշանում է «գորտերին» համբուրելուց, որոնց հետաքրքրում է միայն մուտքը դեպի իր պատմական ամրոց:

при1.jpg (167 KB)

Սաննացարոն իր կյանքն անցկացրել է Castello Sannazzaro-ում՝ Մոնֆերատո քաղաքի նախկին ամրոցում, որն իր ընտանիքում է պատկանել 28 սերունդ շարունակ: 1163 թվականին կառուցված ամրոցն ունի մի քանի պարասրահ, 15 ննջասենյակ, եկեղեցի եւ գինու մառան տանող գաղտնի անցում։

при.jpg (185 KB)

Սանացարոն պատրաստվում է ժառանգել ապշեցուցիչ կառույցը իր հորից՝ կոմս Ջուզեպպե Սանացարոյից եւ պատրաստ է սպասել, մինչեւ կգտնի իր կատարյալ տղամարդուն, ում հետ կարող է ապրել ամրոցում:

при2.jpg (108 KB)

Միեւնույն ժամանակ, իտալացի գեղեցկուհին դարձել է սոցիալական ցանցերի իսկական աստղ՝ հավաքելով ավելի քան 1,6 միլիոն հետեւորդ TikTok-ում՝ շնորհիվ իր շքեղ եւ առասպելական ապրելակերպը ներկայացնող տեսանյութերի։ Տեսահոլովակներից շատերում Սանացարոն, շքեղ պարահանդեսային զգեստներ հագած, իր ընկերուհիների հետ շրջում է ամրոցում:

@thecastlediary dopo un po’ ci fai l’abitudine// after a while you get used to it #castle #italia ♬ original sound - Lauren Paley



«Երբ դու ապրում ես ամրոցում եւ օրն անցկացնում «Դիսնեյի» ֆիլմերը վերարտադրելով»՝ այս վերնագրով աղջկա վերջին տեսանյութն ավելի քան 4,7 միլիոն դիտում է ունեցել:

Թեեւ նրա հետեւորդներից շատերը հիանում են նրա առասպելական ապրելակերպով, Սանացարոն ասում է, որ դղյակում ապրելը բացասական կողմեր էլ ​​ունի: Օրինակ՝ վատ Wi-Fi ազդանշան, բացի այդ, ձմռանը ամրոցում բավական ցուրտ է։



© NEWS.am STYLE