Հասակը սիրուն չի խանգարում. բրիտանացի «հսկա» կինը գտել է իր միակին՝ չնայած հասակի տարբերությանը

21:18   31 հուլիսի, 2023

Բրիտանացի Լիզզի Ջեյդ Գրումբրիջը կյանքի զգալի հատվածում սերն անհնարին է համարել։ Եվ ամեն ինչ նրա հասակի պատճառով՝ 190 սմ:

Լիզին, ով իրեն «հսկա» է ներկայացնում սոցիալական ցանցերում, միշտ իրեն անմասն է զգացել սիրային խաղերում, մինչեւ չի հանդիպել իր ընկերոջը՝ Ջեյմս Հիչենսին, ով իրենից գրեթե 20 սմ ցածրահասակ է։ Նրա հասակն ընդամենը 172 սմ է։

Այժմ, երբ նրա սիրային կյանքը նոր բարձունքների է հասել, 29-ամյա մարքեթոլոգը եւ նրա 30-ամյա էլեկտրիկ ընկերը վիճարկում են հնացած նորմերը, ըստ որոնց՝ տղամարդիկ պետք է ավելի բարձրահասակ լինեն, քան կանայք:

 «Ջեյմսն ու ես հաճախ փողոցում որսում ենք ուրիշների աչքերը եւ բախվում հարցերի՝ մեր հասակի տարբերության վերաբերյալ», - ասել է Գրումբրիջը Caters News-ին:

Եվ մինչ Գրումբրիջը նախկինում իրեն անվստահ էր զգում իր հասակի պատճառով, տեսանյութը համացանցում տեղադրելը նրան նոր վստահություն է հաղորդել:

Հայտնի է որպես @Lizzylonglegslives TikTok-ում եւ @Lizzylonglegs27՝ Instagram-ում՝ Գրումբրիջն ունի հազարավոր հետեւորդներ, ովքեր գնահատում են նրա կազմվածքը:

«Մարդիկ տարօրինակ բացասական մեկնաբանություններ են անում իմ հասակի մասին», - ասել է նա համացանցում իր եւ ընկերոջ հանդեպ ունեցած որոշ ուշադրության մասին: «Կարծում եմ, որ կարեւոր է անջատվել առցանց աշխարհի այս հատվածից եւ օգտագործել հարթակը մարդկանց ոգեշնչելու ու կրթելու համար, որ նրանք սիրեն իրենց եւ երջանիկ լինեն իրենցով», - հավելել է նա:



© NEWS.am STYLE