Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից

22:30   4 օգոստոսի, 2023

Ներաճած մազերը շատ կանանց ծանոթ խնդիր է: Երբ բախվում եք ներաճած մազերին, դիմադրեք դրանք դուրս հանելու գայթակղությանը, քանի որ կարող եք մազերն ավելի խորը մղել մաշկի մեջ կամ բակտերիաներ տարածել ծակոտիներում՝ առաջացնելով վարակ: Ահա մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ լուծել այդ խնդիրը:

Հաճախակի շերտազատեք

Ներաճած մազերը կարող են առաջանալ, երբ մազի ֆոլիկուլը խցանվում է մաշկի մահացած բջիջներով: Սա կարող է հանգեցնել մազերի կողային աճի, սակայն կանոնավոր շերտազատումը (շաբաթը մեկ անգամ) կօգնի կանխել մաշկի մահացած բջիջների կուտակումը մաշկի մակերեսին: Ընտրեք շերտազատող միջոցներ, որոնք պարունակում են թթուներ եւ հատիկներ, որոնք շատ արդյունավետ են ֆոլիկուլները խցանող մեռած բջիջները լուծելու համար:

Մտածեք սափրելու այլընտրանքներ

Ածելիով սափրելը ներաճած մազերի հիմնական պատճառն է, քանի որ «երբ մազերը աճում են, դրանք ավելի սուր եզրեր են ունենում եւ հեշտությամբ կարող են խրվել մաշկի մեջ»: Էպիլյացիան ավելի քիչ հավանական է, որ հանգեցնի այս խնդրին: Եթե ​​դուք հոգնել եք ցավի մասին մտածելուց եւ պատրաստ չեք ինքներդ անել դա, փոխարենը փորձեք զգայուն էպիլյացիայի կրեմ:

Սափրել ճիշտ ուղղությամբ

Մազերի աճի հակառակ ուղղությամբ սափրելը նշանակում է, որ յուրաքանչյուր մազ կտրված կլինի ավելի սուր անկյան տակ եւ, հետեւաբար, ավելի հավանական է, որ աճի մաշկի մեջ: Հիշեք սափրվել մազերի աճի ուղղությամբ:

Ինչու է կարեւոր սափրվելուց հետո խնամելը

Կան բազմաթիվ միջոցներ «սափրվելուց հետո» օգտագործելու համար, որոշները լավն են, որոշները՝ ոչ այնքան: Լավագույններից է Skin Doctors Ingrow Go-ն, որը պարունակում է ացետիլսալիցիլաթթու, որն ունի հակաբորբոքային ազդեցություն եւ գլիկոլաթթու։ Այն կօգնի լուծարել մաշկի մահացած բջիջները դերմիսի մակերեսից եւ կանխել խցանված ծակոտիներն ու ներաճած մազերը:



© NEWS.am STYLE