Որերորդ ժամադրությանն են ռուս կանայք պատրաստ սեքսի

15:41   10 օգոստոսի, 2023

Ռուս կանանց 27%-ը կցանկանար զուգընկերոջ հետ գնալ առնվազն 10 ժամադրության՝ նախքան մտերմության անցնելը, հայտնում է Gazeta․ru-ն՝ վկայակոչելով Mamba առցանց ծանոթությունների կայքի հետազոտությունը։

Հարցման համաձայն՝ ռուս կանանց մեծամասնությունը պատրաստ չէ սեքսի առաջին ժամադրությանը՝ աղջիկների 27%-ը կարծում է, որ մտերմությանը պետք է նախորդել առնվազն 10 հանդիպում, իսկ 23%-ը պատրաստ է այդ մասին մտածել երրորդ ժամադրությունից հետո։

Միեւնույն ժամանակ, հարցվածների 32%-ը նշել է, որ իրենց դուր չի գալիս առաջին ժամադրությանը սեքսի գաղափարը զգացմունքային պատճառներով, 25%-ը մերժում է նման փորձի հնարավորությունը կրոնական եւ այլ համոզմունքների համար, իսկ 23%-ը վստահ է, որ անծանոթի հետ սեքսը չի կարող լավ լինել: Ռուս կանանց եւս 20%-ը վստահություն է հայտնել, որ իրադարձությունների նման արագ զարգացումը բացասաբար է անդրադառնում հետագա հարաբերությունների զարգացման վրա։

«Ընդհանուր առմամբ, առաջին ժամադրության ժամանակ սեքսը ռուս կանանց շրջանում այնքան էլ տարածված պատմություն չէ: Հարցվածների կեսից ավելին (56%) խոստովանել է, որ նման փորձ չունեն։ Մյուս քառորդն (26%) ափսոսում է, որ դա տեղի է ունեցել իրենց կյանքում եւ չեն ծրագրում կրկնել: 9%-ը հավանել է սեքսը առաջին ժամադրության ժամանակ, եւ հարցվածների միայն 3%-ն է խոստովանել, որ երեւակայում է նման փորձի մասին»,- ասվում է հետազոտության մեջ։



© NEWS.am STYLE