Երեւան. փողոցային երաժիշտներ՝ Ռոհամն ու նրա հանգան

19:37   14 օգոստոսի, 2023

Երեւանը միշտ այլ կերպ է հնչում. փողոցի մի ծայրում ալեհեր ծերունիները ափով հարվածում են թմբուկին եւ չորացած մատներով ակորդեոնի ստեղներին՝ երգելով հայկական մոտիվներով, մյուս կողմից՝ կիթառով երիտասարդ երաժիշտները համեստորեն կատարում են ծանոթ երգեր ռուսերենով։ Երկու բոլորովին տարբեր աշխարհներ, երկու սերունդ եւ երկու մշակույթ՝ ծանոթ, տեղական եւ նոր, բոլորովին տարբեր: Պատմում ենք մայրաքաղաքի փողոցային երաժիշտների նոր ալիքի եւ այն մասին, թե ինչպես է նրանց ընդունում Երեւանը։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Այսօրվա հերոսը հաստ մորուքով եւ անհավանական արտահայտիչ հայացքով երիտասարդն է՝ Ռոհամը։ Նա բոլորովին վերջերս է Իրանից ժամանել Երեւան։ Նախկինում նա զբաղվել է փոդքասթներով ու աշխատել է որպես դիջեյ։

Roham (1).jpg (5.14 MB)

Այժմ Ռոհամը նվագում է հանգա՝ համատեղելով ռիթմիկ մոտիվներն արտասովոր գործիքի խորը, մեդիտացիոն ձայնի հետ։

Roham (3).jpg (4.45 MB)

Երաժիշտը կարծում է, որ Հայաստանում ապրում են երջանիկ մարդիկ, եւ նա ուրախ է դրա մի մասնիկը լինել։

 Ռեգինա Մելիքյան
Լուսանկարներ/վիդեո Նաստյա Շևչենկո (photonastya.am)


© NEWS.am STYLE