Արդյո՞ք չափն իսկապես կարեւոր է

23:40   17 օգոստոսի, 2023

Արդյո՞ք առնանդամի չափը իսկապես կարեւոր է: Տարածված կարծիք կա առնանդամի չափի մասին՝ որքան մեծ, այնքան լավ։ Սակայն, բացի մշակութային պատկերացումներից, սա ամբողջովին ճիշտ չէ, գրում է Mashable-ը:

Ըստ Clue-ի 2019 թվականի հետազոտության՝ հետերոսեքսուալ եւ բիսեքսուալ կանայք ամենացանկալին համարում են 13,9 սմ երկարությամբ առնանդամը։ Այստեղից հարց է ծագում. եթե միջին չափը ոչ միայն բավականաչափ լավ է, այլ բառացիորեն կատարյալ մարդկանց մեծամասնության համար, ինչու է մարդկանց մոտ այդքան տարված այն միտքը, որ մեծ առնանդամներն ավելի «առնական» են:

Հասկանալու համար, թե ինչու են մարդիկ այդքան տարված մեծ առնանդամներով, եկեք տեսնենք, թե ինչպես են նրանց պատկերներն ընկալվում աշխարհի տարբեր մշակույթներում: Խոշոր ֆալուսսային առարկաները վաղուց եղել են պտղաբերության, սեքսի եւ հաճույքի կիզակետը բոլոր մայրցամաքներում ու տարբեր մշակույթներում Օսիրիսի հին եգիպտական ​​պաշտամունքից, Հին Հունաստանից ֆալուսի պատկերագրությամբ մինչեւ ժամանակակից Ճապոնիա, որտեղ տեղի է ունենում Կանամարա Մացուրի փառատոնը։ Այն ներառում է առնանդամի թեմաներով շքերթներ, տորթեր եւ ֆալուսի տեսքով քաղցրավենիք:

Տեղափոխվենք մեր օրերը։ Այս պաշտամունքը ժամանակակից մշակույթ է մտել բազմաթիվ առումներով: 2019 թվականին Օքսֆորդի համալսարանի մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ առնանդամի մեդիա պատկերները կարող են ազդել առնանդամի չափսի ընկալման վրա: Այն նշում է, որ հեռուստատեսությունը եւ տղամարդկանց ամսագրերը հաճախ «ամրապնդում են մշակութային այն գաղափարը, որ ավելի մեծ առնանդամը տղամարդուն դարձնում է ավելի «առնական»:

Հետազոտությունը ենթադրում է, որ հենց պոռնոգրաֆիան է ազդում չափի ընկալման վրա։ Մասամբ պոռնոյում պատկերված առնանդամի չափսերի պատճառով, որոնք շատ ժամանակ միջինից բարձր են: Քանի որ պոռնոգրաֆիան առնանդամի պատկերների ամենատարածված աղբյուրն է, այն ապակողմնորոշիչ պատկեր է տալիս այն մասին, թե ինչն է իրականում սեռական բավարարվածություն:

Պոռնոկայքերը պաշտպանում են ռասիստական ​​կարծրատիպերը, ներառյալ այն գաղափարը, որ սեւամորթներն ավելի մեծ առնանդամներ ունեն, կարծրատիպ, որը տարածված էր էլիզաբեթյան ժամանակաշրջանում, երբ սպիտակամորթ եվրոպացի գաղութարարները ճամփորդում էին Աֆրիկայում եւ գրում իրենց ճամփորդությունների մասին չափազանցված պատմություններ:

Այժմ աճում է բացարձակապես նորմալ առնանդամով տղամարդկանց առնանդամը մեծացնելու ցանկությունը՝ չնայած բազմաթիվ ռիսկային գործոնների առկայությանը եւ նման վիրահատությունների հաճախակի բարդություններին:

Սեքսը եզակի ակտ չէ, եւ դրանում հիերարխիա չկա։ Վիճակագրորեն, ներթափանցող սեքսը կամ P-in-V սեռական հարաբերությունը նույնիսկ ամենահաճելի սեռական հարաբերությունը չէ: Փաստորեն, կանանց շրջանում միայն 18,4%-ն է կարող օրգազմ ապրել միայն ներթափանցումից։ Առնանդամի չափը` մեծ թե փոքր, չի երաշխավորում ֆանտաստիկ սեքսը:

Սեքսի եւ մտերմության մարզիչ Փոլին Ռայլանդը Mashable-ին ասել է, որ երբ խոսքը վերաբերում է սեքսին, մտերմությունն ու կապի զգացումը առաջնային են: «Դա ավելի շատ վերաբերում է անձի հետ ձեր կապին», - ասում է Ռայլանդը:

Սեռական ակտիվության որակից դժգոհությունը, ցածր ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը կարող են առաջացնել կամ սրել մտավոր ու ֆիզիկական առողջության այլ խնդիրներ, ինչպիսիք են կատարողական անհանգստությունը, էրեկտիլ դիսֆունկցիան եւ վաղաժամ սերմնաժայթքումը:

Առնանդամի չափը նշանակություն չունի։ Դա նաեւ առնականության, սեքսուալության կամ հաճույք տալու ունակության ցուցանիշ չէ։



© NEWS.am STYLE