Սառցե վաննաները նպաստո՞ւմ են լիբիդոյի բարձրացմանը եւ սեռական կյանքի ակտիվացմանը

23:18   18 օգոստոսի, 2023

Բրազիլացի բժիշկը պնդում է, որ կանոնավոր սառույցով լոգանքներն օգնել են իրեն բարձրացնել  լիբիդոն եւ ակտիվացնել սեռական կյանքը:

Բժիշկ Կամիլ Լեւինը, ով մասնակցել է «Միսս աշխարհ ֆիթնես 2022» մրցույթին, հայտարարել է, որ սառույցով վաննան բարելավել է նրա ինքնազգացողությունը։ «Դա բարելավեց իմ սեռական ախորժակը», - ասել է 31-ամյա աղջիկը NudePR.com-ին: «Ես կարծում եմ, որ սա առողջության համար լավագույն փորձերից մեկն է»:

врач.jpg (37 KB)

Մանհեթենի Վերին Իսթ Սայդում գտնվող Լենոքս Հիլ հիվանդանոցի անհետաձգելի բժշկության բաժնի դոցենտ Ռոբերտ Գլաթերը The Post-ին ասել է, որ նրանք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց սեռական կյանքը, պետք է ընդունեն Լեւինի խորհուրդը եւ անեն այդ քայլը՝ բառացիորեն:

 «Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ սառը ջրում ընկղմվելը կարող է մեծացնել ձեր ուղեղի հիպոֆիզի գեղձում արտադրվող լյուտեինացնող հորմոնի արտազատումը», - NYP-ին ասել է դոկտոր Ռոբերտ Գլաթերը։ «Հորմոնի արտազատումը կարող է նաեւ մեծացնել տեստոստերոնի արտադրությունը տղամարդկանց մոտ եւ դրդել օվուլյացիա ու պրոգեստերոնի արտադրություն կանանց մոտ, ինչը կարող է հանգեցնել լիբիդոյի մեծացման»։

Լեւինը նշել է, որ սկզբում սկսել է սառույցով լոգանք ընդունել մկանային ցավը բուժելու համար, նախքան հասկանալը, թե ինչ անսպասելի ազդեցություն է թողել իր լիբիդոյի վրա:

врач1.jpg (95 KB)

Թեեւ այս պնդումների վերաբերյալ բժշկական մասնագետների միջեւ կոնսենսուս չկա, Լեւինն առաջին բժիշկը չէ, ով պնդում է, որ սառցե լոգանքները մեծացնում են սեռական ցանկությունը:

Անցյալ տարի սինգապուրցի սեքսապաթոլոգ բժիշկ Օբերդան Մարիանետտին South China Morning Post-ին ասել էր, որ սառցե լոգանքները մեծացնում են սեռական ակտիվությունը, քանի որ դրանք բարելավում են արյան շրջանառությունը։

Բժիշկ Գլատերը The Post-ին նաեւ հայտնել է, որ ավելի ճշգրիտ ուսումնասիրություններ են անհրաժեշտ ազդեցությունները հաստատելու համար:



© NEWS.am STYLE