Բալետկաները վերադարձել են նորաձեւություն․ 5 մոդել, որոնք կարող եք փորձել այս աշնանը

13:04   20 օգոստոսի, 2023

2000-ականների թրենդը չի ավարտվում ցածր գոտկատեղով ջինսերով: Ուելսի արքայադուստր, առաջատար ինֆլուենսեր Քեթի Հոլմսը ցածրակրունկներով համալրում է իր կոշիկների հավաքածուն։

балетка.jpg (140 KB)

Նոր «բալետային» ալիքը դասական միատոն զույգ չէ։ Այս անգամ թրենդում գրավչությունն է՝ լինեն բյուրեղներ, ինչպիսին Alaia-ն է, թե tabi Margiela-ից: «Երբ նորաձեւության տրամադրությունը կազմված է մինիմալիստական ​​սիլուետներից եւ ուլտրա-կրելի հագուստից, հետաքրքիր է աքսեսուարների, հատկապես կոշիկների միջոցով ավելացնել զվարճություն եւ անհատականություն», - բացատրում է Vogue.com-ի նորաձեւության խմբագիր Մադլեն Ֆասը:

балетка1.jpg (135 KB)

Բալետկաները նկատվել են ոչ միայն Կոպենհագենում։ Օրինակ՝ Scorpio ստեղծագործական  գործակալության հիմնադիր Հելեն Գեղամյանը նույնպես կրում է ամենաթրենդային զույգը։ Աղջիկը նախընտրում է կրել MiuMiu-ից մոդել՝ կապելով դրանք, ինչպես բալետի դասերի ժամանակ։

балетка2.jpg (161 KB)

Դուք կարող եք կրել բալետկաներ ինչպես մաքսի կիսաշրջազգեստների, այնպես էլ լայն ջինսերի հետ։ Մի խոսքով, այս կոշիկներն ունիվերսալ են։ Իսկ ինչպե՞ս կերպարն ավելի հետաքրքիր դարձնել։ Ներկայացնում են ինֆլուենսերներն ամենագունագեղ նորաձեւության շաբաթից:

балетка3.jpg (122 KB)



© NEWS.am STYLE