ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 դեկտեմբերի, 2013

Աստղերը այսօր կպարգեւեն նրբազգացություն եւ զգացմունքների հաղթանակ տրամաբանության հանդեպ, ընդ որում առողջ հաշվենկատությունը եւ էգոիզմը կմնա ձեզ հետ: Այլ խոսքերով, այս օրը ստեղծված է հնարավորինս հաճույք եւ օգուտ ստանալու համար , նույնիսկ սիրո հարցում: «Մենք ստանում ենք մյուսների սերը, որպեսզի մեզ սիրելու ավելորդ առիթ ստանանք», - այս մոտեցումը այն չչարաշահելու դեպքում այսօր բազում հաճելի պահեր կպարգեւի: Ամենից կարեւորը, աշխատեք, որպեսզի այն չդառնա ձեր մշտական կարգախոսը:

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Խոյերին փոփոխություններ կատարել կյանքում, եւ առաջին հերթին՝ սիրո հարցում: Ժամանակն է, որպեսզի նրանք որեւէ բան փոփոխեն իրենց հարաբերություններում կամ հենց իրենց մեջ, ժամանակն է մոռանալ եւ անցյալում թողնել այն, ինչը խոչընդոտում է նրանց հարաբերությունների զարգամցմանը: Արժե, որպեսզի Խոյերը զրուցեն իրենց սիրելիների հետ.հնարավոր է, որ նրանք նույնն են զգում, եւ միասին նրանց համար ավելի հեշտ կլինի լուծել այս խնդիրը: Խոյերի այսօրվա որոշումից է կախված, թե արդյոք նրանց հարաբերությունները կամրանան թե աստիճանաբար կհանգչեն:


ՑԼԵՐ

Եթե Ցլերը գտնվում են սիրո փնտրտուքի մեջ, այսօր ծանոթանալու եւ առաջին ժամադրության համար հիանալի օր կլինի: Սակայն իրենց համար համակրելի անձանց տպավորելու համար Ցլերը ստիպված կլինեն բարձրաձայնել իրենց գոյության մասին: Նրանց հագուստը պետք է համարձակ եւ նորաոճ լինի, իսկ զրույցի ժամանակ նրանք պետք է ցուցադրեն իրենց բնավորությունը: Լիաթոք ծիծաղեք, անվերջ վիճեք, մի խոսքով, եղեք վառվռուն աստղ, այլ ոչ թե մոխրագույն մկնիկ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին սիրելիների ետ տնային գործերով զբաղվել՝ տունը զարդարել, ընթրիք պատրաստել, մաքրել գրապահարանները: Գուցե, տնտեսական աշխատանքները ոչ այնքան ռոմանտիկ զբաղմունք է, սակայն բավական է այդ աշխատանքին ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, եւ այն բազում հաճելի պահեր կպարգեւի: Երկվորյակները կարող են իրենց բնակարանում փոքրիկ գանձ կհայտնաբերեն՝ իրենց մանկության մոռացված իրերից: Կոտրված խաղալիքները եւ գունատ նկարները հազարավոր բառերից ավելին կարող են պատմել զուգընկերներին Երկվորյակների մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հանգամանքները կարող են խառնաշփոթ առաջացնել Խեցգետինների՝ անձնական կյանքին վերաբերվող ծրագրերում: Սակայն այդ կարող է դրական արդյունք ունենալ: Կանխատեսելիությունը լավ է որոշակի սահմաններում, սակայն Խեցգետիններին չի խանգարի մի փոքր վերափոխվել: Նույնիսկ եթե նրանց այսօրվա ռոմանտիկ ժամադրության ժամանակ խառնաշփոթ առաջանա, այդ կարող է բազում կատակների առիթ դառնալ: Իսկ բացի այդ, եթե կորցնելու ոչինչ չկա, Խեցգետինները կարող են իրենց թույլ այն, ինչ սովորաբար թույլ չեն տալիս.օրինակ, մի փոքր չաաճճիություն անել կամ ուղղակի իրենց իրական դեմքը ցուցադրել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին իենց կողքերը նայել՝ փնտրելով այն բազում հնարավորությունները, որոնք իրենց կպարգեւի կյանքը: Գուցե, դրանք գտնվում են հենց իրենց քթի տա՞կ: Առյուծները պետք է բացեն իրենց սիրտը ճակատագրին, նոր ընկերներին, եւ սիրուն ընդառաջ, ժպտան նրանց, ում համակրում են, ընտրել մի վայր, որտեղ նարավոր է զրուցել եւ պարել: Որքան ավելի շատ մարդիկ շրջապատեն Առյուծներին այսօր, այնքան ավելի մեծ հնարավորություններ նրանք կստանան հանդիպել նրանց, ում փնտրում են:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր նույնիսկ ամենաամաչկոտ Կույսերը ինչ-որ մեկի հիացած ուշադրության էպիկենտրոնում կարող են հայտնվել: Աստղերը նրանց ուղղակի կհրեն իրադարձությունների կենտրոնը՝ ծանոթոթության բազում հնարավորություններ պարգեւելով: Եթե Կույսերը արդեն ունեն կյանքի ընկեր, արժե, որպեսզի նրանք ժամադրվեն որեւէ հետաքրքիր վայրում, որպեսզի «մարդկանց տեսնեն եւ րենց ցուցադրեն»: Իսկ եթե Կույսերը դեռ միայնակ են, այսօր բավական է գեթ մի փոքր համարձակություն՝ եւ երկար սպասված ծանոթությունը կկայանա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Կշեռքներին մտորել այն հարցի շուրջ, թե ինչ են նրանք ուզում ստանալ կյանքից եւ իրենց հարաբերություններից: Ընդ որում, ամենից կարեւորն է ծագող տհաճությունները անտեսելը: Գուցե սիրելիները նեղացրե՞լ են նրանց կամ վիրավորել զգացմունքնե՞րը: Նման թյուրիմածություններ տեղի են ունենում բոլորի հետ: Կշեռքները դեռ որոշելու ժամանակ կունենան, թե ինչպես պայքարել իրենց զուգընկերների արատների դեմ: Իսկ ամենից կարեւորը Կշեռքների համար այսօր, որոշելն է, թե արդյոք նրանք ցանկանում են իրենց զուգընկերների հետ միասին մնալ, իսկ եթե այո, որքան երկար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճները շփվելու եւ նոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կստանան՝ այդ թվում նաեւ, ե'ւ ռոմանտիկ ծանոթությունների, ե'ւ սիրո հարցում: Ահա թե ինչու տանը նստելու փոխարեն նրանք պետք է փորձեն որեւէ աշխույժ վայրում հայտնվել, նույնիսկ եթե դրա համար նրանք ստիպված կլինեն որոշ ջանքեր գործադրել: Հավատացե'ք, որ այդ արժանի է դրան: Սակայն Կարիճները պետք է հաշվի առնել, որ այսօր նրանց չի հաջողվի լուռ որեւէ անկյունում նստել.այսօր նրանց ուրախ ու աշխույժ շփում է սպասվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խոստանում են Աղեղնավորներին հանդիպումներ հետաքրքիր զրուցակիցների հետ, ում շնորհիվ նրանք կկարողանան մի լավ քննարկել իրենց սիրային հարցերը եւ խնդիրները: Իրավիճակի վրա գցած այս թարմ հայացքը կօգնի նրանց հասկանալ, թե որքան ճիշտ են նրանք վարվում: Աղեղնավորների համար այսօրվա գլխավոր խորհուրդն է աշխատել ոչ միայն խոսել, այլ նաեւ լսել, որքան էլ բարդ այդ լինի: Եթե այդ հաջողվի Աղեղնավորներին, նրանք կկարողանան օգտակար խորհուրդ ստանալ, որը կօգնի նրանց սիրելիների հետ հարաբերություններում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը մեծ փոփոխություններ են խոստանում Այծեղջյուրներին: Նրանց մի հետաքրքիր ժամանակահատված է սպասվում, երբ հին հույզերը եւ խնդիրները կմնան անցյալում, իսկ փոխարենը հորիզոնում կհայտնվեն նոր հեռանկարներ եւ նոր մարդիկ, իսկ եթե Այծեղջյուրները կամենան, նաեւ նոր սեր: Այսօրվանից սկսած՝ Այծեղջյուրների կյանքը հարուստ կլինի իրադարձություններով, որոնք կփոփոխեն նրանց հայացքները բազում իրողությունների վերաբերյալ եւ կօգնեն կարգավորել անձնական կյանքը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը կօգնեն Ջրհոսներին հաղթահարել դժվարությունները եւ լարվածությունը, որոնք վերջերս ծագել են նրանց անձնական հարաբերություններում: Սառույցը հալելու համար այսօր նրանց բավական է սիրելիների հետ շփման մեջ մի փոքր թեթեւություն եւ հումոր հաղորդել: Բավական է խնդիրներ ունենալ: Այս երեկոյի լավագույն լուծումը կլինի հայտնվել մի վայրում, որտեղ Ջրհոսները կկարողանան մի լավ հանգստանալ եւ սրտանց ծիծաղել:


ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները հնարավորություն կստանան հետաքրքրել նրանց, ում համակրում են: Եթե նրանք դեռ միայն երազում են սիրո մասին, այսօր աստղերը նրանց հետ եւ նրանց ուշադրությունը իրենց վրա սեւեռել: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ նրանք ստիպված կլինեն շատ արագ մտածել եւ գործել: Ըստ երեւույթին, նրանք այս օրվա ընթացքում միայն մեկ անգամ կստանան նման հնարավորություն, եւ եթե Ձկները չօգտվեն նրանից, նրանից կօգտվի մեկ այլ անձնավորություն:



© NEWS.am STYLE