Մեր փոքրիկ եղբայրները. Pets Day փառատոնը՝ Երեւանում (ֆոտո)

16:20   21 օգոստոսի, 2023

Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվել է Pets Day-ը, որը համախմբել է բոլոր կենդանասերներին։ Եթե ​​մանկուց երազել եք շան մասին, կամ ամեն անգամ, երբ կանգ եք առնում կատվիկի կամ շնիկի մոտ՝ շոյելու նրանց, ապա սա հենց ձեզ համար է։շ

DSC03997.jpg (322 KB)

Փառատոնի ծրագիրը ներառում էր շուկա՝ կենդանիների համար նախատեսված ապրանքներով, խաղալիքներով, սննդով, խնամքի միջոցներով եւ աքսեսուարներով:

DSC03999.jpg (262 KB)

Հնարավորություն կար նաեւ գնելու հուշանվերներ եւ աքսեսուարներ տերերի համար՝ շապիկներ, գուլպաներ, կախազարդեր, մագնիսներ եւ շատ ավելին՝ չորքոտաիների սիրահարների համար։

DSC04000.jpg (297 KB)

Փառատոնի երկրորդ մասը ներառում էր դասախոսություններ անօթեւան կենդանիների, կենդանիների տեղափոխման, սթրեսը ճանաչելու եւ ձեր ընտանի կենդանուն օգնելու թեմաներով եւ ավելին:

IMG_5422.jpg (163 KB)

IMG_5425.jpg (60 KB)

Պրոֆեսիոնալ դասախոսները, անասնաբույժներն ու կինոլոգներն անդրադարձան ընտանի կենդանիների առողջությանը, տեղափոխություններին եւ տնային դաստիարակությանը։

IMG_5439.jpg (59 KB)

IMG_5450.jpg (38 KB)

Նախասրահը պատված էր կենդանիների խանութներով, իսկ նրանց տերերը բակում խմիչք էին վայելում, մինչ իրենց կենդանիները խաղում էին, ծանոթանում միմյանց հետ կամ շփոթված թաքնվում սեղանների տակ:

IMG_5473.jpg (52 KB)

IMG_5484.jpg (43 KB)

IMG_5491.jpg (64 KB)

Ահա՝ ընկերասեր թագավորական պուդել Մարկոն, ալարկոտ, հունական ձեւով հանգստացող կորգի Աթենան, Չերին, որը թաթիկներն է լվանում լողավազանում, ինֆլուենսեր-կատվիկ Դարֆինը եւ մի շարք այլ ուրախ չորքոտանիներ։ 

IMG_5506.jpg (42 KB)

IMG_5516.jpg (58 KB)

IMG_5524.jpg (53 KB)

IMG_5530.jpg (51 KB)

Ռեգինա Մելիքյան
Լուսանկարները՝ Նաստյա Շեւչենկոյի



© NEWS.am STYLE