Ինդիանայից մատնահարդարուհին ցնցել է իր բաժանորդներին՝ ներկայացնելով թեյի հավաքածուի մոդելներով եղունգների դիզայն։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրա ստեղծագործությունը մանրամասն նկարագրող հրապարակումը Instagram-ում հավաքել է ավելի քան 16 միլիոն դիտում եւ ապշեցրել դիտողներին, ովքեր, ի թիվս այլ բաների, հետաքրքրվում էին, թե «ինչպես է նա սրբում իր հետույքը»:
«Գավաթային եղունգների ստեղծման գործընթացը բավականին հոգնեցուցիչ էր, բայց պարզ»,-անդրադառնալով իր ակրիլային եղունգներին՝ Jam Press-ին ասել է 23-ամյա Մորգան Գիլբերթսոնը:
Նա մասնագիտացած է մի շարք վայրի եւ տարօրինակ եղունգների արվեստի նախագծման մեջ՝ խխունջների կճեպից մինչեւ մանրանկարչություն, սնկի թագավորություններ եւ, նույնիսկ, կոնֆետների հավաքածուներ:
Ամերիկուհին երկուսից չորս ժամ է ծախսում ինքնատիպ եղունգների ստեղծման համար, որից հետո դրանք վաճառում է գնորդներին: Դիզայնը տատանվում է 60 դոլարից՝ անսովոր ծածկույթների դեպքում, մինչեւ 400 դոլար՝ ավելի բարդ ստեղծագործությունների համար:
Իր վերջին ստեղծագործության համար նա որոշել է իր եղունգները նմանեցնել նուրբ ճենապակյա հավաքածուի: Կից լուսանկարներում պատկերված է նրա դեկորատիվ ծաղկային մատնահարդարումը՝ յուրաքանչյուր եղունգ զարդարված է թեյի փոքրիկ բաժակներով:
«Թեյի բաժակով եղունգները ձեռքով ներկված էին»,-բացատրել է Մորգանը՝ նկարագրելով գործընթացը: «Ես գնել եմ կերամիկական թեյի բաժակներ՝ տիկնիկների տան համար եւ ավելացրել եմ ոսկե զարդարանք՝ ճենապակյա տեսք հաղորդելու համար»։ Դեռեւս պարզ չէ, թե որքան կարժենա ակրիլային թեյի հավաքածուն, սակայն Գիլբերթսոնի խոսքով՝ հաճույքը կարող է արժենալ մինչեւ 3000 դոլար:
Նրբագեղ եղունգների արվեստը հակասական արձագանքներ է առաջացրել օգտատերերի մոտ, որոնցից մեկը թերահավատորեն ծաղրել է. «Դա այնքան հիմարություն է, որքան հնարավոր է լինել»:
Մյուսները հետաքրքրված էին եղունգները այդքան շատ կախազարդերով զարդարելու գործնականությամբ: «Ո՞վ է քո հետույքը սրբում»,-հարցրել է մի ռեալիստ։