Ինչքան ցածր, այնքան լավ. ինչպե՞ս կրել low-rise տաբատները

15:20   26 օգոստոսի, 2023

Աշխարհի պոդիումներում նկատված ամենավերջին թրենդը ցածր գոտկատեղով լայն տաբատներն են: Այս մոդելը մի քանի սեզոն է՝ չի իջնում պոդիումից։ Y2K ուրվագիծը հանրահռչակում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են MSGM-ը, Stella McCartney-ն եւ Isabel Marant-ը:

Մերկ փորը, վերնաշապիկները ծայրահեղ կարճ ժապավեններով եւ ֆլիպֆլոպներով. այս ամենը արթնացնում է 2000-ականների ոգին: Այժմ Երեւանի փողոցներում երիտասարդներն ակտիվորեն վերադառնում են այս դարաշրջան։ Ճիշտ է, ի տարբերություն Փերիս Հիլթոնի եւ Քիմ Քարդաշյանի օրերի, այս միտումն ավելի ընդգրկուն է դարձել։ Այն սկսել են կիրառել ոչ միայն նիհար իրան ունեցող մոդելները։

Blumarine

Ի՞նչ կկրեր Փերիս Հիլթոնը 2023 թվականին․ միանշանակ՝ blush pink երանգի ջինսեր։

бл-1.jpg (82 KB)

MiuMiu

Իտալական ապրանքանիշը երբեք չի դադարում խաղալ երկարության հետ։ Տեսանելի ներքնազգեստով գերկարճ կիսաշրջազգեստները դարձել են ամենապահանջվածներից, իսկ այժմ այս թրենդը հասել է նաեւ տաբատներին։

ezgif.com-webp-to-jpg (41).jpg (74 KB)

MSGM

Համադրեք ձեր նախընտրած low-rise  ջինսե տաբատը կարճ վերնաշապիկի կամ համարձակ բլեյզերի հետ: Որքան մերկ է մարմինը, այնքան լավ։

ezgif.com-webp-to-jpg (42).jpg (87 KB)

Fendace

Versace by Fendi շոուից այլ բան հնարավոր չէր սպասել։ Դիզայներներն առաջարկում են վերադառնալ լոգոմանիային եւ ընդգծել ջինսե տաբատի համապատասխանությունը զանգվածային գոտիով։

ezgif.com-webp-to-jpg (43).jpg (102 KB)

Zimmermann

Բաճկոնը կամ ժիլետը հիանալի կերպով կլրացնեն ցածր գոտիով տաբատը։ Նշենք, որ տաբատի համար ավելի լավ է ընտրել վառ գույներ։ Օրինակ՝ մետալիկ։ Բարձրակրունկները կամբողջացնեն։

ezgif.com-webp-to-jpg (44).jpg (44 KB)



© NEWS.am STYLE