Շաբաթվա Instagram. Mtqaran ակադեմիա՝ «Հայկական առոգանությամբ ինտելեկտուալ հարթակ

15:23   2 սեպտեմբերի, 2023

Միշտ հետաձգո՞ւմ եք Հայաստանի բազմադարյա պատմության ուսումնասիրությունը, կամ չգիտե՞ք որտեղից սկսել․ երկու դեպքում էլ ձեզ անհրաժեշտ է մի փոքր մղում, որը կմոտիվացնի նոր բան սովորելու ցանկությունը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mtqaran Academy (@mtqaran)

Mtqaran Academy թիմի տղաները կիսվում են բազմավեկտոր բովանդակությամբ՝ պատմություն, մշակույթ, երաժշտություն, կինո։ Մի խոսքով` ամեն մեկն իր համար հետաքրքիր բան կգտնի։ Օրինակ՝ ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է Չարլի Չապլինը փրկել հայերին։ Mtqaran նախագծի հիմնադիր Արամ Հունանյանը եւ հրավիրված փորձագետը հստակ կպատմեն, գուցե, նույնիսկ ցույց կտան այս պատմական դրվագը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mtqaran Academy (@mtqaran)

Ինտերակտիվ ձեւաչափը, որտեղ զրուցում են երկու զրուցակիցներ, մեծ ճանաչում է ձեռք բերում։ Այս մասին վկայում են հազարավոր հավանումները։ Երբեմն քեզ զգում ես երրորդ զրուցակցի դերում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mtqaran Academy (@mtqaran)

Բացի պատմական զրույցներից, էջում կարող եք գտնել ժամանցային բովանդակություն: Տեսանյութերից մեկում տղաները կիսվում են «ժենգյալով հաց» պատրաստելու իսկական բաղադրատոմսով։ Օգտատեր Էթերի Սնխչյանը նշել է, որ բլիթները շատ կոկիկ են ստացվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mtqaran Academy (@mtqaran)

Էջի մեկ այլ գրավիչ կողմը հասարակական գործիչների հետ աշխատանքն է: Լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը խոսում է հայազգի մեծ լուսանկարիչների մասին, իսկ ինստա-սենսացիա Տեր Խոսրովը պատասխանում է իր աշխատավարձի, արտասահմանյան մեքենա ունենալու եւ այլ թեմաների վերաբերյալ հինգ սադրիչ հարցի

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mtqaran Academy (@mtqaran)



© NEWS.am STYLE