ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:46   24 դեկտեմբերի, 2013

Դժվար թե այսօր դուք ռոմանտիկ տրամադրություն ունենաք.աստղերը տրամադրում են ոչ թե ամպերում սավառնելուն, այլ հողի վրա ամուր կանգնելուն: Սակայն հենց այսօր, սթափ վիճակում դուք կկարողանաք կարգավորել ձեր զգացմունքները եւ ճիշտ ընտրություն կատարել: Այսօր նաեւ հաջող օր է հարաբերությունների որոշակի շրջան ավարտելու համար այն վերաբերյալ, թե արդյոք դուք ցանկանում եք բաժանվել, թե միասին ապրել:

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը իրենց ողջ ուժերը կնվիրաբերեն առօրյայի եւ ձանձրույթի դեմ պայքարին: Եթե սիրելիների հետ իրենց հարաբերություններում ձանձրույթ է սողոսկել, ապա ժամանակն է մտածել այն մասին, թե ինչ են Խոյերը ցանկանում փոփոխել իրենց համատեղ կյանքում արդեն այսօր: Գուցե իրենց շատ բան պետք չէ՞: Ընդամենը մի փոքր ռոմանտիկա, նոր տպավորություններ, ճամփորդությու՞ն: Ներկա իրավիճակը ընդամենը ժամանակավոր փուլ է: Խոյերը կարող են անել այնպես, որպեսզի ե'ւ իրենք, ե'ւ իրենց սիրելիները շարունակեն վայելել կյանքը:


ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ցլերին զգույշ լինել արտահայտվելիս, որպեսզի հանկարծ չնեղացնեն սիրելիներին: Նույնիսկ եթե զուգընկերները ինչ-որ քայլեր են անում, որոնք հաճելի չեն Ցլերին, արժե այդ հայտնել նրանց դիվանագիտության, այլ ոչ թե էմոցիաների լեզվով: Նրանց անզուսպ վարքը այսօր կարող է վիրավորանքի եւ վեճի պատճառ դառնալ: Այնպես որ Ցլերին անհրաժեշտ է զսպել իրենց եւ աշխատել, որպեսզի նրանց քննադատությունը զգույշ լինի, եւ ամենից կարեւորը, ըստ էության:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Երկվորյակներին ուշադրություն դարձնել այն արաբերություններին, որոնք իրենց մոտ, ինչ-ինչ պատճառներով, չեն ստացվել: Հնարավոր է, որ այդ չկայացած ժամադրություն է կամ էլ հանդիպում, որից հետո ծանոթը այդպես էլ չզանգեց: Իսկ ուցե խոսքը սիրելիների մասի՞ն է, ումից Երկվորյակները բաժանվել են: Ամեն դեպքում, եթե անհաջողություն ապրելով, նրանք, այնուամենայնիվ, ցանկանում են վերադարձնել այդ մարդկանց, այսօր արժե, որպեսզի Երկվորյակները նրանց հիշեցնեն իրենց մասին: Մի' վախեցեք ռիսկի դիմել: Գուցե, նրանք նու՞յնն են զգում, ինչ-որ եւ դուք, սակայն վախենում են առաջին քայլը անելուց:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները բարդ ընտրության առջեւ կկանգնեն. Սպասել, մինչ սիրելիները անրաժեշտ քա՞յլը կատարեն, թե՞ հանդես գալ որպես նախաձեռնողներ: Իրավիճակը կարող է ցանկացած հարցերի վերաբերվել՝ սիրո խոստովանությունից սկսած, պաստառների ընտրությունով վերջացրած: Աստղերը հուշում են, որ հանդես գալով որպես նախաձեռնող, Խեցգետինները այսօր չեն սխալվի.բոլոր հարցերը դյուրին լուծում կստանան եւ հաճույք կպարգեւեն երկուսին էլ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին իրենց կողքերը նայել.գուցե նրանք վերջապես նկատեն նրանց, ովքեր թաքուն հառաչում են իրենց համար: Ըստ երեւույթին, նրանք արդեն վաղուց են կռահել թաքնված երկրպագուների գոյության մասին, եւ այդ իրենց կյանքը դարձնում էր ավելի վառ եւ հետաքրքիր: Սակայն մի բան է կռահել, մեկ այլ բան է տեղեկանալ: Արժե, որպեսզի այս օրը Առյուծները մի փոքր դետեկտիվ ռոմանտիկ հետաքննություն անցկացնեն, եւ հաստատ կբացահայտեն ճշմարտությունը:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերի անձնական կյանքը կարող է կոնֆլիկտի մեջ մտնել նրանց աշխատանքային պարտականությունների հետ: Սակայն ինչ արած.դժվար թե նրանք ընտրություն ունեն: Եթե Կույսերը կարողանան հետ մղել աշխատանքը, ուրեմն սիրային հարաբերություններում հաջողություն կունենան: Իսկ եթե ոչ, ապա ոչ: Կամ դեռ ճիշտ պահը չի հասունացել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօրվա օրը Կշեռքներին սիրո ճակատում հաջողություն է խոստանում, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք դադարեն անհանգստանալ այն արցի շուրջ, թե արդյոք իրենք հարմար զուգընկերներ են իրենց սիրելիների համար: Անշուշտ, համեստությունը զարդարում է, սակայն այդ չի վերաբերվում թերագնահատման բարդույթին: Կշեռքներին անհրաժեշտ է ավելի ինքնավստահ լինել, սիրել իրենց, եւ նրանց անպայման կսիրեն նրանք, ում անդեպ նրանք անտարբեր չեն: Իսկ այսօր, ժամադրվելիս, նյարդերը խաղաղ վիճակում պահելու համար, նրանք կարող են թեթեւ հանգստացնող հաբեր ընդունել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին ուշադրություն դարձնել իրականության եւ երեւակայականի միջեւ եղած տարբերությանը: Սիրելիների հետ հարաբերություններում նրանք պետք է աշխատեն տարանջատել մեկը մյուսից: Գուցե երազկոտությունը խանգարու՞մ է Կարիճներին ինչ-որ կարեւոր մանրուքներ նկատել կամ էլ անհրաժեշտ քայլեր կատարել: Կարիճները պետք է իջնեն երկնքից, եւ այդ նրանց թույլ կտա ռոմանտիկ հարաբերություններում ասնել իրական, այլ ոչ թե մտացածին արդյունքների:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին սիրո հարցում հանդես գալ որպես նախաձեռնող: Նրանք կարող են համարձակ առաջ գնալ եւ չվախենալ ոչինչից: Վերջապես հասկացրեք ձեր ընտրյալներին, որ դուք անտարբեր չեք նրանց հանդեպ: Այդ ամենեւին էլ չի նշանակում, որ Աղեղնավորները պետք է զոհեն իրենց համեստությունը կամ հպարտությունը: Չէ՞ որ ամենեւին էլ անհրաժեշտ չէ ուղղակի եղանակով սեր խոստովանել: Երբեմն բավական է անգամ ժպիտ, բազմիմաստ հայացք կամ թեթեւ ակնարկ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը տրամադրում են Այծեղջյուրներին իրենց անձնական կյանքին եւ թեթեւ նայել: Նրանց ներկա անձնական հարաբերություններում բազում խնդիրնե՞ր կան, թե՞ նրանք դեռ չեն որոշել, թե՞ ով է արժանի իրենց կոզքին գտնվել: Իսկ, գուցե, Այծեղջյուրների անձնական կյանքում մի քանի համակրելի տարբերա՞կ կա, եւ նրանք դեռ չե՞ն կատարել վերջնական ընտրությունը: Դե ի'նչ.այսօր Այծեղջյուրները ընդունակ են ցանկացած իրավիճկ ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա, եւ նույնիսկ նրանում գտնել իր դրական եւ բացասական կողմերը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Ջրհոսներին պայքարել հանուն իրենց զգացմունքների: Եթե նրանք զգում են, որ զուգընկերների հետ հարաբերությունները կայուն չեն, այսօր գործելու իսկական պահն է հասունացել: Կասկածներից տանջվելու փոխարեն Ջրհոսներին անհրաժեշտ է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել մեկընդմիշտ սիրելիների սրտերը գրավելու համար: Թող որ այդ հաղթանակի հարյուրտոկոսանոց երաշխիք չի տալիս, սակայն Ջրհոսները համոզված կլինեն, որ պայքարել են հանուն իրենց սիրո եւ դրա համար արել են ամեն հնարավորը:


ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ շփման հարցում աստղերը Ձկներին խորհուրդ են տալիս գործել հնարավորինս արագ: Նույնիսկ եթե սովորաբար նրանք նախընտրում են սպասել եւ զգուշանալ հարաբերություններին եւ սիրուն վերաբերվող բոլոր հարցերում, այսօր հանգամանքները անընդհատ Ձկները առաջ կհրեն: Պետք չէ դրան դիմադրել.հարկավոր է ավելի համարձակ լինել: Եթե Ձկները վաղուց չեն համարձակվել իրենց զուգընկերների հետ որոշ հարցեր քննարկել, այսօր դրանով զբաղվելու իսկական ժամանակն է՝ արդյունքը կարող է հաճելիորեն զարմացնել նրանց:



© NEWS.am STYLE