Քրիստինա Այանյանի ելույթը՝ New York Fashion Week-ին (ֆոտո)

14:15   13 սեպտեմբերի, 2023

«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը, բավական, ակտիվ մասնակցություն ունի այս տարվա Նյու Յորքի նորաձեւության շաբաթին։ Նորաձեւության սպասված միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից։ Հայուհին օրերս մասնակցել էր JOVANI բրենդի ցուցադրությանը՝ որպես հյուր, իսկ ավելի ուշ քայլել նաեւ պոդիումով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kristina Ayanian (@kristinaayanian)

Հայ մոդելը ներկայացրել է Shop The Runway բրենդի 2024 թ-ի գարուն-ամառ հավաքածուից նմուշներ։ Քրիստինան լուսանկարներով կիսվել է ինստագրամյան էջում։ «Միսս Տիեզերք Արմենիա 2022»-ը կրել է դասական ոճի սեւ զգեստ՝ զարդարված արծաթագույն քարերով, իսկ վրայից` երկար սեւ թրենչ, որի թեւքերը եւս արծաթագույն քարերով են լրացված։ Քրիստնայի մազերը սանրված են թաց «էֆեկտով», դիմահարդարումը վառ է՝ թրենդային աղեղներով։ 

Լուսանկարները՝ Getty Images/ Ilya S. Savenok



© NEWS.am STYLE